Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ձայնը, որ քաղաքացուց կգնա նրան, կլինի կրակոց՝ Արցախի վրա». Շահնազարյանը ԱԱԾ-ին հորդորում է խորը շունչ քաշել ու խելքը գլուխը հավաքել

Դեկտեմբեր 05,2018 15:33

«Ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին քվեարկել բացառապես ՀՀԿ-ի օգտին, որովհետեւ ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել իշխող վարչախմբի օգտին: Ամեն ձայնը, որ քաղաքացուց կգնա նրան, դա կլինի կրակոց՝ Արցախի վրա, ով իրեն չի համարում ՀՀ քաղաքացի, դա արդեն իրենց գործն է»,- այսօր հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով առաջադրված թեկնածու Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ նրան այսօր հրավիրել էին ԱԱԾ, նոյեմբերի 27-ի իր՝ ասուլիսում  այն հայտարարության հետ կապված, բայց նա չի գնացել:

Շահնազարյանն ասաց. «Ես կոչով դիմում եմ ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին, ողջ այդ համակարգի աշխատողներին, մի՛ արեք այնպես, որ դուք էլ նրանց հետ պատասխանատվություն կրեք, պիտի պաշտպանեք պետությունը այս չարիքից, որը կոչվում է  հեղափոխություն: Սա մեծագույն չարիքն է, որը պատրաստվում են մեր պետության եւ Արցախի համար: Սրանից հետո նման թղթեր ինձ չուղարկե՛ք, որովհետեւ այլեւս չկա ԱԱԾ-ի նկատմամբ իմ նախկին վերաբերմունքը: Ուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել, կամ կալանքի օրդեր: Ինձ եւ հարյուր հազարներին 30 տարի առաջ չկարողացավ կանգնեցնել Խորհրդային միությունը իր հզոր ԿԳԲ-ով, իր բանտերով ու բանակով, մի հատ խորը շունչ քաշեք ու խելքներդ գլուխներդ հավաքեք: Այս վարչախմբի իշխանությունը կարճ է տեւելու, ավելի կարճ, քան դուք կարծում եք, մի՛ դառեք մեղսակից Փաշինյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31