Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները նախատեսում են համաձայնեցնել Արցախի վերաբերյալ հայտարարությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Միլանում ԵԽԽՎ արտաքին գործերի նախարարների խորհրդի բացման նախաշեմին՝ դեկտեմբերի 5-ին, այսինքն՝ այսօր, ԵԽԽՎ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում Լեռնային Ղարաբաղի հայցի կարգավորման շուրջ»,- ասել է Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն կարգավորման վերաբերյալ հայտարարությունը:
«Կարծում եմ՝ արդյունքների մասին ձեզ (լրագրողներին) բավականին մանրամասն կտեղեկացնեն»,- ասել է Զախարովան:
https://www.youtube.com/watch?v=Q2akHnhqitc
Արտաքին գործերի նախարարների նախատեսվող հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Նյու-Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ