Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ վարչապետը վախեցավ գա, հո չէ՞ր գալու ցուցմունք տալու, դեռ շուտ է, ինքը ցուցմունք տալու է՝ մեղադրյալի կարգավիճակում». Դավիթ Շահնազարյան

Դեկտեմբեր 05,2018 15:12

ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով առաջադրված թեկնածու Դավիթ Շահնազարյանը ԱԱԾ-ից հրավեր ստանալու հետ կապված այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարություն անելու: Նա նախ ներկայացրեց մանրամասներ, թե ինչպես են ԱԱԾ-ի երկու աշխատակիցներ հանդիպել իր հետ «Ցենտրալ» սրճարանում ու հրավիրել ԱԱԾ: Դավիթ Շահնազարյանը համաձայնել է ներկայանալ ԱԱԾ այսօր ժամը 13:00-ին. «Իսկապես պատրաստվում էի ներկայանալ, բայց ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ-ն ինքը հրապարակեց այս ամենը 1,5-2 ժամ առաջ, դրանից հետո անիմաստ էր գնալ այնտեղ: Ես այդ ամենը համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը նրանց տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը»:

Շահնազարյանն ասաց, որ եթե այլ իրավապահ կառույց հրավիրեր իրեն, կամ կպատռեր թուղթը, կամ չէր գնա. «Նման դեպք եղել է վերջերս, ՀՔԾ-ից էին ուղարկել: Ես թուղթը չէի վերցրել, ոստիկաններին էլ ամոթանք էի տվել»:

ԱԱԾ-ն Շահնազարյանին հրավիրել էր՝ նոյեմբերի 27-ի ասուլիսում իր այն հայտարարության հետ կապված, որ ներկայիս վարչախումբը, Փաշինյանի ղեկավարությամբ, իրականացնում է քաղաքականություն, որը ձեւակերպել է իշխանություն՝ Արցախի փոխարեն: Շահնազարյանը հարցրեց՝ «եթե 27-ին եմ ես ասել, ինչո՞ւ եք երեկ ինձ կանչել, որովհետեւ Փաշինյանը երեկ դա հրահանգավորեց»:

Դավիթ Շահնազարյանը հեգնեց, որ ինքը Փաշինյանին հրավիրել էր բանավեճի, իսկ Փաշինյանն ըստ էության ասում է՝ կգնաս, Արցախի հարցը կքննարկես ԱԱԾ-ում. «Իրենք իրավական գնահատական են տվել դրան, ես իրավական գնահատական առայժմ չեմ տալիս, ես տվել եմ քաղաքական գնահատական ու պատասխանատու եմ իմ ամեն բառի համար: Ինչո՞ւ երեկ վարչապետը վախեցավ գա, հո չէ՞ր գալու ցուցմունք տալու, դեռ շուտ է, ինքը ցուցմունք տալու է՝ մեղադրյալի կարգավիճակում, սա սպառնալիք չէ, խոստում է: Գալու է այդ օրը, որ նա ցուցմունք է տալու ու այդ օրը իրավապահ մարմինները կտան իրավական գնահատական»:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այսօր պատրաստվում էր գնալ ԱԱԾ, որովհետեւ ինքը ղեկավարել է այդ կառույցը, 23 տարի է անցել ու այս տարիներին որեւէ բացասական գնահատական այդ կառույցին չի տվել. «Այսօր ՀՀ-ում իրավական կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ ոչ մի կապ չունեն եւ պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը: Սա քաղաքական հետապնդում է, փոր է վախեցնել այն մարդկանց, դրանց թիվը շատ մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այն վիճակում, ինչ վիճակում հիմա գտնվում է վարչապետը եւ նրա կողքի կանգնածները, ինքներդ կարող եք գնահատել՝ զրահաբաճկոններ գոյություն չունեն, մնացել է իրենց մերկ մարմինը: Դա ապացուցում է իրենց ողջ կեցվածքը ու այն, ինչ պատրաստվում են անել Արցախի հարցում, մենք դա թույլ չենք տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31