Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է հստակեցնելու բոլորի դիրքորոշումը Արցախի հարցում

Դեկտեմբեր 05,2018 14:53

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը համոզված է, որ նախկին ԼՂԻՄի շրջակա 7 ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելը ոչ միայն չի լուծելու հակամարտությունը, ոչ միայն չի հաստատելու կայուն խաղաղություն տարածաշրջանում, այլ, ընդհակառակը, հանգեցնելու է լայնամասշտաբ և կործանարար պատերազմի:

Հետևաբար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դեմ է որևէ պարագայում տարածք հանձնելու մոտեցմանը, որը նախատեսված է նաև այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մեջ:

 

Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է անում հստակ դիրքորոշում հայտնել ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցի վերաբերյալ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31