Սույն թվականի դեկտեմբերի 5-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե «դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաև Ստեփանավանի,Թումանյանի,Տաշիրի բաժիններ են բերման ենթարկվել երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ) պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, իսկ Լոռու ԳԳՄ-ի բոլոր աշխատակիցները բնականոն կերպով կատարել և կատարում են իրեց աշխատանքային առօրյա գործառույթները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ լրատվական ծառայություն