ԿԳ նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանը կրթական թեմաներով «Զանգակ» գրատանը դեկտեմբերի 5-ին կայացած հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ ԱՅԲ հիմնադրամին:
«Հիմնադրամը որոշ հայտարարություններ արեց, որոնք չէին համապատասխանում իրականությանը: Ուսումնասիրությունը լրջագույն խնդիրներ է վեր հանել, որոնք ամփոփվում են, կուղարկվեն հիմնադրամին իրենց կարծիքը լսելու համար: Էթիկայի կանոններից ելնելով՝ այս պահին ես ավել բան չեմ ասի, բայց ԿԳ նախարարությունը ստուգման եւ ամփոփման մասին հաղորդագրություն կտարածի»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Մանրամասները` տեսանյութում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ