«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը ՀՀԿ-ին ընդդիմություն չի համարում: Ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ բոլոր այն կուսակցություններին, ովքեր աջակցել են հանրապետականի թալանին, ժողովուրդը նրանց պետք է մերժի:
«ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ բոլոր այն կուսակցություններ, ովքեր մարտի 1-ի զոհերի դիակների վրայով քայլեցին եւ գնացին բաժակ խփելու: Արթուր Բաղդասարյանին Ռոբերտ Քոչարյանն անվանում էր ազգի դավաճան, բայց որոշ ժամանակ անց այդ ազգի դավաճանին նշանակեցին անվտանգության խորհրդի քարտուղար: Նույն Արթուր Բաղդասարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ պաշտոնի բազար էր անում»: