Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք առաջարկում ենք երկու տարվա փոխարեն մեկ տարվա զինծառայություն ինչպես դա արեց Ռուսաստանի Դաշնությունը». Արթուր Բաղդասարյան

Դեկտեմբեր 05,2018 12:21
artur bagdasaryan

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բերդ քաղաքում էր: Բերդի Մշակույթի տան դիմաց հավաքված բնակիչները եկել էին լսելու ՕԵԿ նախագահին և նրան ուղղելու իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները:

Արթուր Բաղդասարյանը խոսելով հեղափոխության ընձեռած հնարավորությունների մասին նշեց, որ այսօր երկիրը առաջընթաց զարգացման տանելու նոր հեռանկար է բացվել՝ ՕԵԿ ծրագրային դրույթներում արտացոլված և հանրությանը հուզող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ առաջադրելու համար: Արթուր Բաղդասարյանը մասնավորապես կարևորեց սահմանների տեխնիկական վերազինման, մեկ տարվա զինծառայության և պրոֆեսիոնալ բանակի աստիճանական անցման անհրաժեշտությունը:

«Մենք առաջարկում ենք երկու տարվա փոխարեն մեկ տարվա զինծառայություն ինչպես դա արեց Ռուսաստանի Դաշնությունը: Մենք առաջարկում ենք աստիճանական անցում կատարել պրոֆեսիոնալ, վարձատրվող բանակի՝ բացառելով 18 տարեկան զինվորի սահմանում կանգնելու հնարավորությունը: Միջազգային լավագույն փորձի համաձայն այսօր մեկ պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող զինվորականը հավասարազոր է 5 ժամկետային զինծառայողի: Այս ճանապարհով մենք ոչ միայն լուծում ենք բանակի մարտունակության, այլև մարդկանց զբաղվածության խնդիրը>>:

Անդրադառնալով համայնքների խոշորացման հիմնախնդրին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ համայնքների խոշորացումը անընդունելի է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն ուզում է համայնքի բնակիչը.

«Մենք ոչ ենք ասում համայնքների խոշորացմանը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան կողմ է համայնքի բնակիչը: Մնացած բոլոր դեպքերում դա անընդունելի գործելաոճ է: Միաժամանակ մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին 100 տոկոսով ազատել հողի հարկից և նրանց նկատմամբ հատուկ պետական հոգածություն ցուցաբերել, հատկացնել սուբսիդիաներ, իսկ հողի վրա աշխատող գյուղացու աշխատանքը պետք է համարել որպես աշխատանքային ստաժ և դրա դիմաց վարձատրել նրան»:

ՕԵԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31