Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության տակ պահել Փաշինյանին և ստիպել նրան անընդհատ անձնապես փորձել կառավարել իրավիճակը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 05,2018 11:50

Իրականում Նիկոլ Փաշինյանը չէ, որ սրում է անհանդուրժողություն և արմատական մթնոլորտ: Այն սրում է ՀՀԿ-ն՝ իր ագրեսիվությամբ: Սրան զուգահեռ կա մասնավոր մի հանգամանք այդ շրջանակում: Դա անհիմն ընդդիմախոսությունն է, երբ կա ոչ թե փաստարկված և առարկայական քննադատություն, այլ երևակայություն, հորինվածք, բամբասանք՝ Արցախը ծախելու, բանակը թուլացնելու, կոռուպցիայի դեմ ձևական պայքարելու և այլնի մասին: Ընդդիմադիր «դիսկուրսը», ընդդիմախոսությունը տանելով բամբասանքի, բանսարկության, մտացածին վտանգների շուրջ անփաստարկ ու անտրամաբանական մեղադրանքների ու շեփորումների դաշտ, Հանրապետականը միաժամանակ իջեցնում է նաև հանրային ընկալման նշաձողը, թույլ չտալով, որ ձևավորվի ավելի բարձրը, որտեղ ՀՀԿ-ն արդեն չի ունենա անելիք:

Եվ այդ անհիմն, չփաստարկված ընդդիմախոսությունը էլ ավելի է զգայականացնում հանրության վերաբերմունքը նոր իշխանության քննադատության հանդեպ, ու քանի որ ՀՀԿ-ն այստեղ կարող է իրեն թույլ տալ խաղալ բաց, անկաշկանդ՝ կորցնելու բան, թերևս, չունենալով, ի տարբերություն մյուս ուժերի, մյուս ուժերի անգամ ամենափաստարկված ընդդիմախոսությունը, այլընտրանքային մոտեցումների մատուցումը, առաջարկությունները ինքնաբերաբար հայտնվում են այս լույսի ներքո՝ ՀՀԿ-ի վառած լույսի, լուսարձակի ներքո, քանի որ այն ավելի ուժգին է ՀՀԿ անկաշկանդ ագրեսիայի ճոխությունը թույլ տալու շնորհիվ:

Այստեղ, սակայն, խնդիրը միայն մյուսներին անմիջականորեն խանգարելը չէ: Դա ՀՀԿ համար նախընտրական մարտավարական խնդիրն է, իսկ ավելի երկարաժամկետ առումով թիրախում, անշուշտ, իշխանությունն է, սակայն, այսպես ասած՝ այլ համատեքստում:

Անբովանդակ ընդդիմադիր «դիսկուրս» թելադրելու ՀՀԿ-ի հաշվարկը նաև այն է, որ տևական ժամանակ այդպիսի հարաբերակցությունը և իրավիճակը քաղաքական դաշտում կարող է բերել իշխանություն երևույթի և օրգանիզմի մեջ անխուսափելի այդ սինդրոմների աշխուժացմանը, երբ Նիկոլ Փաշինյանին ժամանակի ընթացքում բավականին դժվար կլինի անընդհատ հետևել և ուշադրության կենտրոնում պահել այդ արատավոր և ռիսկային օջախները ու թույլ չտալ դրանց ծավալում:

Այլ կերպ ասած, այդպիսով ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության տակ պահել Փաշինյանին և ստիպել նրան անընդհատ անձնապես փորձել կառավարել իրավիճակը, թույլ չտալով անցնել ինստիտուցիոնալ կառավարման, քանի որ դրա համար պետք է, որպեսզի բովանդակային ընդդիմության առկայությամբ, այսպես ասած, ճնշված լինեն իշխանություն երևույթի արատավոր սեգմենտները և դրանց օջախները, այսպես ասած՝ իշխանություն երևույթի սերնդեսերունդ փոխանցված արատավոր «գենետիկան»:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31