Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի կարծիքով, ամենալուրջ խնդիրը հին տոնածառն էր, ինչպե՞ս թե, նոր Հայաստանը պետք է նոր տոնածառ ունենա. «Հրապարակ»

Դեկտեմբեր 05,2018 11:35

Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի նոր տոնածառը կարժենա 150 հազար դոլար կամ էլ մոտ 71 միլիոն դրամ։

Խոստովանենք, որ սա չափազանց անընդունելի շռայլություն է ու սոցիալական արդարության տեսանկյունից՝ անարդար։ Նմանատիպ ճոխություններ քաղաքային իշխանություններն իրենց կարող են թույլ տալ, երբ կլուծեն քաղաքի առջեւ ծառացած առաջնահերթ ու հրատապ խնդիրները։ Տեսեք, Երեւանում մեծ թիվ են կազմում ավերակ տներով թաղամասերը, մարդիկ բառի բուն իմաստով ապրում են ավերակների մեջ, չկա նորմալ ջեռուցում, ջրամատակարարում, շենքերի վերելակները հնացած են ու լուրջ սպառնալիք են իրենցից ներկայացնում։ Քաղաքի ճանապարհները բարեկարգված չեն, աղբահանության խնդիրն այդպես էլ մնում է առկախված։ Խնդիրները բազմազան են ու մեկը մյուսից ավելի հրատապ։

Այդ գումարով հնարավոր կլիներ բնակարաններով ապահովել առնվազն երկու ընտանիքների։ Բայց ո՛չ։ Քաղաքապետարանի կարծիքով, ամենալուրջ խնդիրը հին տոնածառն էր, ինչպե՞ս թե, նոր Հայաստանը պետք է նոր տոնածառ ունենա։ Հին ռեժիմի վերջին մնացորդը՝ տոնածառը, պետք է մերժվեր։

Քաղաքապետարանի անհասկանալի շռայլությունից առավել շատ նյարդացնում են քաղաքային իշխանությունների ֆեյսբուքյան պաշտպանները, որոնք ինչեր ասես, որ չեն մոգոնում նոր տոնածառի ձեռքբերումը լեգիտիմացնելու համար։ Հնչում են նույնիսկ այնպիսի ծայրահեղական կարծիքներ, իբրեւ թե կարեւորն այն է, որ նոր իշխանությունները չեն թալանում եւ դրանից ելնելով՝ ամեն մի ծախս արդարացված է։ Այսինչն՝ այս տրամաբանության համաձայն, իշխանություններին ամեն ինչ կարելի է, բացի թալանելուց։ Խոստովանենք, որ սա աբսուրդ է, քանի որ չգողանալը դեռեւս քիչ է, պետք է իմանալ նաեւ արդյունավետ կառավարել։ Վատ կառավարիչները պետք է մերժվեն նույն ուժգնությամբ, ինչ գողերը։

Ենթադրում ենք, որ եթե նույն որոշումը կայացվեր Տարոն Մարգարյանի պաշտոնավարման շրջանում, ապա նախկին քաղաքապետին անարգանքի սյունին կգամեին։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31