ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Հանրապետականների կողմից ընտրակաշառքի բաժանման կապակցությամբ հարուցված քրեական գործին, հայտարարել է. «Եթե ինչ-որ մի անձ կատարում է հանցավոր արարք, դա ամենեւին չի նշանակում, որ որեւէ մեկը պետք է գայթակղություն ունենա դա տարածել ողջ կուսակցության վրա»։
Խոսքը, հիշեցնենք, «Զիբիլիքս» անունը ստացած քրեական գործի մասին է։ Այդ գործով անցնում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ, Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, որն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով խոստովանական ցուցմունքներ։ Ու հիմա Դավիթ Հարությունյանը պնդում է, թե ՀՀԿ-ականի կատարած այս արարքը չպետք է տարածել կուսակցության վրա։ Եթե ՀՀԿ-ականը մեղադրվեր գողության մեջ, մարդուն վնասվածք հասցնելու մեջ, սպանության մեջ, Դավիթ Հարությունյանի տեսակետի հետ միգուցե կարելի էր համաձայնել։ Բայց այս դեպքում խոսքն ընտրական հանցագործության մասին է՝ ընտրակաշառք բաժանելու մասին, մի արարք, որը նախկին իշխանությունների օրոք իրականացվել է տարիներ շարունակ համակարգված, մանրակրկիտ ծրագրավորված կերպով։
Այսօր ամենամիամիտ մարդն անգամ դժվար թե հավատա, որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականները կհամարձակվեին ինքնագլուխ ընտրակաշառք բաժանել առանց ունենալու ՀՀԿ վերնախավի թույլտվությունը, այն էլ՝ Երեւանի ավագանու ընտրությունների նման մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում