Մանդարինը խորհրդանիշ, կանաչն էլ իրենց գույնը դարձրած «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որն ընտրություններին մասնակցում է հստակ ծրագրով՝ կառուցել սոցիալ-դեմոկրատական պետություն։ ՔՈ նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը ամփոփելով նախընտրական քարոզարշավի այս մեկ շաբաթը, ասաց, որ վերջին մի քանի օրը վատառողջ էր, հիմա նոր է մի քիչ ապաքինվել ու կդժվարանա գնահատական տալ, քանի որ չի կարողացել հետեւել քարոզարշավի ընթացքին։ Այսօր Սուրեն Սահակյանը պետք է մասնակցի քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին։ Բայց դժգոհ է ընդհանուր բանավեճերի անցկացման տրամաբանությունից։
– Ի դեպ, ձեր մանդարինն ի՞նչ է խորհրդանշում։
– Մանդարինը խորհրդանշում է համերաշխություն եւ արդյունքի արդար վերաբաշխում։
– Ի՞նչ եք կարծում, դուք կանցնեք Ազգային ժողով։
– Կարծում եմ՝ այո։ Կարծում եմ, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության ստացած քվեները շատերի համար, այդ թվում՝ սոցիոլոգների եւ փորձագետների համար, անակնկալ են լինելու։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում