Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում արցախյան պատերազմի մասին պատմող, մեծ աղմուկ հանած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելուց հետո գիշերել է Գյումրիում։
Նա այսօր կշրջի Գյումրիում, կայցելի տիկնիկային թատրոն, կճեմի Աբովյան ու Ռուսթավելու անվան փողոցներով, կհյուրընկալվի «Արեգակ» սոցիալական փուռ-սրճարան ու Ռիժկովի անվան ճեմափողոցում գտնվող «Herbs and Honey Teashop» թեյարանում կզրուցի լրագրողների հետ։
Նկատենք, որ նախագահը երկրի պաշտոնյաներին Գյումրիում հյուրընկալվելու ու գիշերելու դաս է տալիս։
Նա վերջերս Գյումրիում հայտարարել էր՝ հայրենասիրությունն այն է, որ հարսանիքները, ծնունդ- կնունքները գան ու նշեն Գյումրիում, ոչ թե Ամանորին հավաքվեն ու երկրից գնան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի
ԵՎ ընդհանրապես Նախագահ Արմեն Սարգսյանի դասերը, ոչ միայն պաշտոնյաներին, այլև Երևանի կենտրոնում ծնված և մեծացած մեր մեծամիտ գեղցիներին/չշփոթել գյուղացիների հետ/: