Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լեւոնի դպրոցի սաները ռեւանշի են դուրս եկել». Հրանտ Մարգարյան

Դեկտեմբեր 04,2018 23:52

«Այս նոր սերունդը պետք է ըմբոստանա Լեւոնի մշակույթը մեր օրեր փոխադրած ուժի դեմ: Մենք չպետք է ունենաք տպավորություն, որ Լեւոնի դպրոցի սաները ռեւանշի են դուրս եկել»,- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր այս կոչով դիմեց երիտդաշնակցականներին:

ՀՅԴ երիտասարդական միությունն այս տարի նշում է իր 25 ամյակը: Այսօր այդ առիթով տեղի ունեցած միջոցառման ժամանակ, Հրանտ Մարգարյանն ասաց նաեւ` ՀՅԴ-ն անպարտելի է, քանի որ իրենց գործը սերնդից-սերունդ են փոխանցում, «շատերի նման, ջրի պղպջակի պես չենք հայտնվում ջրի մակերեւույթին, հետո անհետանում»:

Հրանտ Մարգարյանն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց հեռվից եկավ, 1990-ականներից. ինքն այսօր շատ նմանություններ է տեսնում այն ժամանակվա իրադարձությունների հետ: Երիտասարդներին կոչ արեց`թույլ չտալ հնի կրկնություն: Հիշեց, հայ ժողովրդի աննախադեպ պոռթկման ժամանակ էլ «հայտնվեցին «Ղարաբաղ» կոմիտե կոչվող մարդիկ, որոնք բացարձակ ղեկավարություն էին»:

Ասաց`թվում էր ազգը միասնական է, գտել են իրենց բացարձակ ղեկավարությանն ու հեշտ ու հանգիստ, սահուն կգնանք կայուն ապագա: Բայց դա երկար չտեւեց, ղարաբաղյան շարժման դիմաց տեսանք կոտորած, ջարդ, Սումգայիթ… տեսանք, որ այդպես չի լինում`խաղաղ ենք, խաղաղ վերաբերմունքի արժանանանք, լավն ենք, լավ վերաբերմունքի արժանանանք: Հասկացան`«ձեռքդ քո ծնկին պետք է դնես, ծնկի ելնես, ազատությունդ նվաճես»: Հրանտ Մարգարյանն այդ օրերն այսպես է հիշում. «ՀՅԴ-ն, իբրեւ Հայաստան վերադարձած նոր կազմակերպություն, գերազանցեց ինքն իրեն`կազմակերպելով եւ առաջ տանելով ղարաբաղյան պայքարը`թույլ չտալով Մոսկվայի, Բաքվի, ցավոք նաեւ Երեւանի ծրագիրն իրականացնել»: Եվ դա`Արցախում զոհված ընկերների կյանքի գնով: Հիշեց` 1990-ին, ժողովրդի 84 տոկոս վստահություն վայելող անկախ պետականության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «սպառնում էր» իրենց` ասելով որ խմբերը ետ կանչեն Ղարաբաղից, այլապես իրենց դատի կտա, ապօրինի գործունեություն ծավալելու համար: «Սա շատ է նման այսօրվա դեպքերին: Այսօր էլ մեզ ասում են, եթե մտահոգ եք Արցախի անվտանգության հարցով, դատի կտանք ձեզ, ԱԱԾ-ն կզբաղվի ձեզնով»:

Նա հիշեց, 1990-ականների իրադարձությունները, երբ փակվեցին դաշնակցական թերթերը, կուսակցության գործունեությունը կասեցվեց, շատերը կալանավորվեցին եւ այլն, բայց «մենք դիմացանք, շարունակեցինք կռվել Ղարաբաղում, չնահանջեցինք, չշեղվեցինք մեր ճանապարհից»:

Ըստ Հրանտ Մարգարյանի, նույն ձեռագիրն է նաեւ հիմա. «Քաղաքական նույն մշակույթն է վերադառնում մեր քաղաքական դաշտ`ժողովրդավարության ալիքի վրա եկել ենք, առաջինը ժողովրդավարությունն է ոտնակոխ լինում, այլ տեսակետ ընդունելն է մերժվում»: Նա երիտասարդներին կոչ արեց. «Շարունակեք մեր գործը, բայց մեզ մի կրկնեք: Մեր երկրին պետք է խնայել այդ նույն փորձը երկրորդ անգամ ապրելու տհաճությունից: Ազգի անունով իշխանության եկած ուժը, քիչ ժամանակ հետո Սփյուռքին ասում է նարինջ ուտող:

Այդպես է սկսվում ազգի պառակտումը: Այսօր սկսել ենք ղարաբաղցիներով, որովհետեւ, հավանաբար, այսօրվա ղեկավարությունն էլ նույն դպրոցից է դուրս եկել: Բայց դուք, երիտասարդներ, թույլ մի տվեք, որ դա կրկնվի: 1990-ականներին շատ մեծ գին ենք վճարել այդ պայքարի մեջ, այսօր դա չպետք է կրկնվի»:

Կրկին հիշեց անցած դարավերջի իրադարձությունները. «Ասեցինք`Ղարաբաղի անունով իշխանության եկած ուժը Ղարաբաղի հարցով պարտվողական քաղաքականություն է վարում (ՀՀՇ-ն նկատի ունի- Ն. Գ.): Ասեցին`միթե նման բան հնարավոր է, դուք ճիշտ չեք ասում, դուք նույնիսկ դավաճան եք: Բայց արի ու տես, որ մենք ճիշտ դուրս եկանք: 1997-ին պարզվեց, որ մարդու բուն նպատակը`«տարածքներ խաղաղության դիմաց» է: Այնինչ մենք ղարաբաղյան պայքարը սկսել էինք Ղարաբաղն ունենալու համար, ոչ թե խաղաղություն: Խաղաղությունը զիջելով ձեռք չեն բերում, խաղաղությունն այն բանն է, որ պետք է պարտադրես, որ քեզ հարգեն, որ քեզ հետ հաշվի նստեն»:

Հրանտ Մարգարյանն ասում է`այսօր էլ մտահոգ են: «Ինչեր ասես, որ չեն ասում. մենք համբերում ենք, դիմանում ենք, ոնց որ այն ժամանակ: Այն ժամանակ մենք հաղթեցինք այդ իշխանությանը`բանտում լինելով: Այսօր չեմ ուզում ոչ ոք բանտարկվի, նույն փորձառությունն ապրենք: Տա Աստված, որ սթափվեն իշխանության վրա եղողները եւ հասկանան, որ այդ ուղով չի կարելի քայլել: Սթափվեն եւ ազգը պառակտելու փոխարեն համախմբեն, ազատությունն ու ժողովրդավարությունն առաջ տանեն: Մեր ժողովուրդը պետք է կարողանա լավ ապրի եւ ազատ ապրի, որպեսզի պետությունն էլ հզոր ու ուժեղ լինի:

Հենց առաջինը մենք չենք վախենա մենք դուրս չենք եկել կռվի, այլ ապրելու եւ ապրեցնելու, դուրս ենք եկել եւ ասում ենք` երկրորդ առիթն է հայ իրականության մեջ, երկիրը երկիր դարձնելու, արտագաղթը ներգաղթի վերածելու, բայց ուզում ենք դա Ղարաբաղի հետ միասին: Ղարաբաղը Հայաստան է, ու` վերջ»,- ասաց բանախոսը` կրկին դիմելով երիտասարդներին.

«Համարձակ եղեք, հայրենասեր եւ ազգասեր, պայքարող ու պահանջող, երկրի ու ժողովրդի համար ձեզ պատասխանատու զգացեք: 28 տարիների ընթացքում մի հայրենիք ենք ժառանգել` 30 հազար քառակուսի կիլոմետրով, 42 հազար քառակուսի կիլոմետրով ժառանգում ենք ձեզ: 9 դար հետո հաղթանակ արձանագրեցինք, քաղաք ազատագրեցինք, արեցինք այն բանը, որ մեր սերնդին կարող է արդարացնել, բայց հսկայական անելիք կա`սոցիալական արդարությունով ապրող հասարակություն պիտի ստեղծենք»: Հրանտ Մարգարյանը վստահ է`երիտասարդները կգերազանցեն իրենց սերնդին: Պատգամում է. «Զիջումներով խաղաղություն առնելու փորձն ինքնասպանություն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս ամէնը՝ լաւ. ես ալ այդ ամէնը ապրեցայ, էն վախտը, իմ ամբողջ սերունդիս համար այժմու իրադարձութիւնները կատարեալ մղձաւանջի մը կրկնութիւնը կը հանդիսանան

    սակայն թէ որ այսպէս է, խի՞ խորհրդարանում ենթարկուեցաք Փաշինյանը կամքին, քմայքներուն, հրահանգներուն եւ պարտադրանքին

    ստիպուած չէիք դէմը ելլելու

    կրնայիք պարզապէս մանդատները վար դնել, հրաժարիլ պատգամաւորի պաշտօներէն, չընունիլ նախարարի պաշտօններ, եւ մէկդի կենալ

    գոնէ այդքանը… աւելի պատուաւոր կ’ըլլար Դաշնակցութեան համար, քան թէ ամիսներու այս յաւելեալ նուաստացումը, վիրաւորանքը…

    այս պահին, ուշ են վերեւի – մինչդեռ արդարացի – վերյիշումները

  2. Հ.Շ. says:

    ի դէպ, յօդուածին նկարը հին է… աջ կողմը կանգնողը ողբացեալ Վահիկն է… մարտական խմբապետս, Լիբանան…

    Աստուած հոգիդ լուսաւորէ, ղուրպան… գոնէ դուն ազատեցար, գացիր, եալլա…

  3. Aha says:

    H. Sh.
    Se désister des mandats parlementaires aurait été interpreté comme une défense du HHK, équivalente à un suicide politique au mois de mai passé. Même si la FRA ne rentre pas au parlement la semaine prochaine, elle continuera de rester l’une des forces les plus influentes du monde Arménien (Arménie, Diaspora, Artsakh). Donc pour moi, aucune tragédie à ce que la FRA prenne des ‘vacances’ parlementaires forcées, l’histoire est faite de cycles. Et puis, il y a tellement de nouveaux fronts si intéressants dans la diaspora, la FRA ne devrait pas chômer, quelques ajustements/élements modérnisateurs à sa raison d’être et à son mode opératoire lui donneront un nouvel élan.

    • Հ.Շ. says:

      Bof, au point où elle en était de toute façon, ledit « suicide » n’aurait été que relatif. Par ailleurs, si les dangers et périls ont l’ampleur existentielle dont il est question à présent, toute considération politique aurait dû être hors de propos.

      Par contre, je suis tout à fait d’accord avec toi sur l’autre point que tu mentionnes: tout cela aura permis à des Arméniens comme moi de « redécouvrir » notre Diaspora, de renouer avec elle, d’en apprécier de nouveau ou un peu plus l’importance et la valeur.

      Car il est devenu évident que les indigènes d’Arménie (oui, je fais exprès pour utiliser ce terme, qui s’applique en l’occurrence parfaitement dans son sens premier et technique, mais un peu aussi dans son sens péjoratif), vont encore errer (dans les deux sens du terme) longtemps, tâtonner encore longuement dans leur propre confusion et égarement, à la recherche… d’eux-mêmes.

      On va donc attendre, à distance respectable (mais désormais pour ma part, pas toujours respectueuse) qu’ils finissent donc par se trouver, par déterminer qui ils sont, ce qu’ils veulent et ce qu’ils peuvent, qu’ils se construisent un pays et un État moindrement normaux et viables. Dans l’intervalle, nous retournerons à notre mission initiale : la préservation de notre identité ethnique originelle, autant que faire ce peut, en sol étranger, et notre combat pour la Cause Arménienne.

      Nous continuerons à les aider, bien sûr. Mais en prenant en compte le fait que nous avons aussi nos problèmes, nos soucis et nos responsabilités, en Diaspora, et qu’il faut prendre garde à ne pas négliger celle-ci, en canalisant toutes nos ressources – et tous nos espoirs – vers cette soi-disant « Mère Patrie », laquelle s’est avérée imaginaire, hélas.

      « Il faut cultiver son jardin », a bien dit un certain Voltaire.

      • Aha says:

        D’accord sur le fond, mais la diaspora classique ne peut se contenter de préserver ce qui éxistait, ce serait aussi un suicide.

        Les déscendants des arméniens occidentaux doivent définir leur identité et avoir au moins un concept de ce qu’ils sont, de ce qu’ils veulent, de ce qui est atteignable au 21ième siècle, et conséquemment de la direction (même floue) qu’ils veulent prendre en tant que survivants d’une civilisation éteinte. Ce travail doit être fait au niveau des penseurs et des intellectuels d’abord, en tenant compte des grandes tendances touchant l’humanité et aussi de l’histoire, au sens global.
        C’est hyper-intéressant et très nouveau comme défi: comment sauver une civilisation en lui fabricant le plus passe-partout des ‘planches de surf’ … pour qu’elle puisse surfer n’importe quelle vague et éviter ainsi la noyade 😉

        • Հ.Շ. says:

          Le résidu même des Arméniens de l’Arménie Occidentale en Diaspora a plus conscience de son identité nationale arménienne, que les indigène de l’Arménie caucasienne, dans et hors Arménie.

          Si notre nation va disparaître, au moins que cela s’accomplisse sur le sol étranger, plutôt que dans ce qui est censé être le pays des Arméniens. Ça sera plus logique, normal, et moins honteux face à l’Histoire.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31