Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետի վարորդը մարզպետի ներկայությամբ հարվածել է «Իմ քայլը» դաշինքի 39-ամյա համակիրին. նրանց պարզաբանումները

Դեկտեմբեր 04,2018 23:45

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արտակ Դավթյանը սպառնալիքներ, իսկ հետո հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի համակիր՝ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 39-ամյա Գևորգ Բաբայանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպին ներկա է եղել Արարատի մարզպետ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գարիկ Սարգսյանը, ով անգամ չի փորձել կանխել Ա. Դավթյանի, որը իր վարորդն է, գործողությունները։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այս առնչությամբ պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասված է. «ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ։

Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:

Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, նա ազատվել է աշխատանքից»:

Գևորգ Բաբայանը, որը տուժել էր Արարատի մարզպետի վարորդի գործողություններից, Aysor.am-ին տեղեկացրել է, որ միջադեպն առաջացել է այն բանից հետո, երբ Արտակ Դավթյանն իրեն դիմել է «արա»-ով։

«Խմած մարդ չի եղել, ինձ ասեց՝ արա, ես էլ հակադարձեցի։ Մարդ եմ, հիմա, անկախ ամեն ինչից, ոչ մեկ ինձի իրավունք չունի վիրավորելու», – պատմեց Բաբայանը։

Հարցին, թե մարզպետը չի՞ փորձել հանդարտեցնել կողմերին, Բաբայանը պատասխանել է. «Ես բան չեմ հիշում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31