Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի 35-ամյա բնակիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, այդ կուսակցության Տավուշի մարզային խորհրդի նախագահ Սարգիս Ալեքսանյանը Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքում պատգամավորության ռեյտինգային թեկնածու է: Նա կարեւորեց սահմանագոտու բնակչության անվտանգության ապահովումը, սահմանի հսկողության ուժեղացումը, սահմանամերձ գյուղերի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանն աջակցությունը:
Նա հայտնեց, որ 2018թ. հուլիսի 15-ից Ադրբեջանի տարածքում գտնվող Կարեն Ղազարյանը իր դասընկերն է, իր մանկության ընկերը, ասաց, որ ինքը մասնակցել է նրա վերադարձի պահանջով գործողություններին, պատգամավոր ընտրվելու դեպքում ավելի մեծ հնարավորություններ կունենա Կ, Ղազարյանի խնդրով զբաղվելու: Ս. Ալեքսանյանը հրատապ համարեց գյուղին տեխնիկայով աջակցությունը, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ստեղծումը: Նշեց համայնքապետարանների վրա մարզպետների ազդեցության թուլացման անհրաժեշտությունը:
Պատգամավորության թեկնածուն համայնքների խոշորացման մասին ասաց. «Հարկ է վերանայել խոշորացված համայնքների բախշվածությունը, ընդհուպ մինչեւ խոշորացումից հրաժարում: Այդ հարցը պետք է լուծվի համայնքի որոշմամբ, հանրաքվեի միջոցով: Նախկինում խոշորացումը կատարվել է օրենքի կոպիտ խախտումներով, առանց համայնքների կարծիքը հաշվի առնելու»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ