Exxon Mobil և Chevron նավթային ընկերությունները Ադրբեջանում մոտ 25 տարվա գործունեությունից հետո պատրաստվում են լքել այդ երկիրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նավթային ոլորտի իր աղբյուրը:
Ըստ այդ տեղեկատվության՝ Exxon Mobil-ը պատրաստվում է դուրս գալ միջազգային կոնսորցիումից, որը շահագործում է Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հատվածի նավթահորերը: Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը պատրաստվում է վերանայել իր համաշխարհային գործարքները:
Exxon Mobil-ն ակնկալում է իր 6,8% մասնաբաժնի վաճառքից ստանալ երկու միլիարդ դոլար:
Ընկերության մամուլի քարտուղար Ջուլիա Քինգը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ