Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազնիվ չէ տիրապետելով այդ օպերացիոն ուղղության ընդհանուր դիրքային կոնֆիգուրացիային չնշել, որ դիրքերի գերակայությունը պատկանում է հայկական կողմին». Արծրուն Հովհաննիսյան

Դեկտեմբեր 04,2018 20:44

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

«Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ: Միայն մի կարճ տեղեկանք.

ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել, քանի որ եթե տեսնելով կարելի է վերահսկել ապա ես անձամբ հրապարակեցի իմ վերահսկողության տակ գտնվող Նախիջևանյան բոլոր քաղաքների նկարները:

բ. Երկու կողմից դիրքերի առաջ տալը սկսվել է փետրվար-մարտ ամսին, հատուկ շեշտում եմ փետրվար-մարտ և ոչ մի դեպքում, ոչ այլ ամիսներին: Հետևաբար ձեր հարմարությամբ դեպքերի ամսաթվերը մի խառնեք:

գ. Դեռ մեծ հարց է որ կողմն է որքան դիրք առաջ տվել և ինչ արդյունքի հասել վերջում:

դ. Մարտից հետո որևէ նոր դիրք հակառակորդը առաջ չի տվել, ողջ գործընթացը եղել է գարնանը, հետո երկու կողմից ընթացել են ինժեներական աշխատանքներ:

Եվ վերջում նշենք, որ առնվազն ազնիվ չէ տիրապետելով այդ օպերացիոն ուղղության ընդհանուր դիրքային կոնֆիգուրացիային չնշել, որ դիրքերի գերակայությունը պատկանում է հայկական կողմին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31