Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ ղեկավարների գագաթաժողովը չեղարկվել է Հայաստանի խնդրանքով. Ուշակով

Դեկտեմբեր 04,2018 18:15

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների գագաթաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 6-ին, չեղարկվել է՝ հաշվի առնելով ընտրությունների պատրաստվող Հայաստանի համապատասխան խնդրանքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որը, պատճառաբանելով նախընտրական քարոզարշավը, որն ավարտվում է դեկտեմբերի 9-ի ընտրություններով, որոշեցինք ՀԱՊԿ (գագաթաժողովի-խմբ.) նիստը չանցկացնել (դեկտեմբերի 6-ին-խմբ.)»,- նշել է նա:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար մնում է Վալերի Սեմերիկովը: Խոսելով նոր գլխավոր քարտուղարի թեկնածության մասին՝ նա նշել է, որ «կան մի քանի տարբերակներ»:
Ուշակովը հայտարարել է նաև, որ մինչև տարեվերջ հազիվ թե անցկացվի ՀԱՊԿ նոր գագաթաժողով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31