Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Նոր ԱԺ-ի ձեւավորումից հետո Արամ Հարությունյանը կկորցնի պատգամավորական անձեռնմխելիությունը»

Դեկտեմբեր 04,2018 17:01

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հանդեպ իրավական գործընթացին այսօր նախընտրական հավաքում այսպիսի բնորոշում տվեց՝ «ՀՀ 3-րդ հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործ»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կաշառքի հաղորդման հիման վրա դիմել էր ԱԺ-ին՝ պատգամավորի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու համար, սակայն խորհրդարանում այսօր քվորում չապահովվեց, հարցը չքննարկվեց:

Անդրադառնալով այդ փաստին՝ Փաշինյանն ասաց. «Բա ի՞նչ էիք մտածում, բա հո մարդիկ անիմաստ չէի՞ն գալիս գործի, գնում…14 միլիոն…բայց ԱԺ-ում քվորում չկա, որ հարցը լուծվեր: Դրա համար մենք այդ ԱԺ-ն ցրեցինք»:

Փաշինյանի բնորոշմամբ՝ դեկտեմբերի իննի ԱԺ ընտրություններից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանը կկորցնի պատգամավորական անձեռնմխելիությունը, իսկ նրա հանդեպ հարուցված քրեական գործի ընթացքը կշարունակվի բնական հունով:

«14 միլիոն դոլար, այն էլ՝ այդ մի գործով: Իսկ նայեք մեր ճանապարհների, դպրոցների, զինվորների վիճակին…»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31