Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Սերմացու գողացող մկներին ու թալանչի դատավորներին բերելու ենք դատարան»

Դեկտեմբեր 04,2018 16:53

Նախընտրական հերթական հավաքում այսօր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ նա պատրաստվում է դատի տալ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին՝ ՀՀԿ-ին «հանցագործների բանդա» կոչելու համար: «Հեսա կտեսնեք՝ ո՞վ ում դատի կտա: Սերմացու գողացող բոլոր մկներին բերելու ենք դատարան՝ հատ-հատ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա շեշտեց. «Եթե ոմանց թվում է, թե այդ մկները դատարաններում իրենց պես «սերմացու գողացողներ» ունեն, ապա կառավարությունն ունի լծակներ՝ դատական համակարգում եւս հեղափոխություն անելու: Այդ համակարգում մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները, եւ նրանց էլ հատ-հատ ենթարկելու ենք պատասխանատվության»:

Ըստ Փաշինյանի՝ այդ դատավորները երկար տարիներ ապօրինի կերպով մարդկանց «լցրել» են բանտերը. «Մարտի մեկի գործով ՄԻԵԴ վճիռներ կան. բա մարսելո՞ւ են իրենց արածն այդ դատավորները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31