Վերջերս Ֆիլիպ Մորրիս ընկերությունն աշխարհին ներկայացրեց նորարարական IQOS համակարգի վերջին մոդելները՝IQOS 3-ը և IQOS 3 Multi-ն, որոնք տաքացնում են թութունը՝ այն այրելու փոխարեն, ու ավելի լավ այլընտրանք են, քան սիգարետ ծխելը։ Ըստ պաշտոնական տվյալների՝վերջին 4 տարվա ընթացքում մոտ 6 միլիոն չափահաս ծխողներ, որոնց կեսից ավելին ապրում է Ճապոնիայում, արդեն անցում են կատարել IQOS-ին։ Ըստ Financial Post-ի, նոր IQOS 3-ը և IQOS 3 MULTI-ն ստեղծվել են՝ հաշվի առնելով սպառողների գաղափարներն ու կարծիքները պրոդուկտի արտաքին տեսքի և օգտագործման հնարավորությունների բարելավման վերաբերյալ։ Միաժամանակ պահպանվել են արդեն սովորական դարձած համը, զգայական հատկանիշները և րիտուալը՝ ինչպես միշտ այդ ամենն ամրապնդելով ուժեղ գիտական հիմնավորումներով:
IQOS 3 Multi սարքով կարելի է օգտագործվել 10 հիթստիք անընդմեջ՝ առանց վերալիցքավորման անհրաժեշտության, իսկ մյուս՝ նոր IQOS 3 մոդելի բռնիչը 40 վայրկյանով ավելի արագ է լիցքավորվում, քան նախորդ IQOS 2.4+ մոդելինը։ Նոր IQOS 3 Multi մոդելը «բոլորը մեկում» տեսակի արտադրանք է և չունի առանձին բռնիչ։ Այն հնարավորություն է տալիս օտագործել մի քանի գլանակ իրար հետևից՝ առանց լիցքավորման դադարի։ Այդ պատճառով հիմա օգտատերն ինքը կարող է որոշել՝ երբ և ինչքան օգտագործել այն։
Ավելին, սարքն այժմ ունի ավելի տպավորիչ դիզայն՝ մոդերնիզացված և պարզեցված տեսք, նոր գույներ և համադրություններ։ Այժմ IQOS 3-ն ունի ավելի հզոր մարտկոց, USB Type-C բնիկ և ավելի մեծ հնարավորություններ՝ աքսեսուարներով ձևավորման համար։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ IQOS 3-ը և IQOS 3 Multi-ն դեկտեմբերի 5-ից Հայաստանում հասանելի կլինեն բոլոր պաշտոնական վաճառակետերում, իսկ դեկտեմբերի 8-ին Դալմա Գարդեն Մոլում գտնվող IQOS բուտիկում սպասվում են անակնկալներ գնորդների համար: