Այսօր Արարատի մարզպետարանում կայացած հանդիպման գլխավոր թեման դեկտեմբեր 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններին էին:
ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, դիմելով, ներկաներին հորդորել է նախընտրական գործընթացներում շարժվել միայն օրենքին համապատասխան, համագործակցել ոստիկանության հետ, որպեսզի քարոզարշավն ընթանա բնականոն հունով, իսկ ընտրությունները՝ արդար, թափանցիկ ու ՀՀ Սահմանադրության դրույթներին համապատասխան: Վալերիյ Օսիպյանը միևնույն ժամանակ ներկաներին է ներկայացրել ընտրախախտումները կանխարգելող և օրենքով նախատեսված գործողություններին վերաբերող թռուցիկները, որոնք ոստիկանությնա կողմից կբաժանվեն ազգաբնակչությանը:
Արարատի մարզպետարան