Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համոզված եմ՝ Միքայել Հարությունյանը կասի, որ ինքը չի հորինել 0038 հրամանը, այլ իրեն հրամայել է վերադասը». Իգիթյան

Դեկտեմբեր 04,2018 16:18

«Մարտի մեկի գործով արդեն փաստված է, որ գոյություն է ունեցել 0038 գաղտնի հրամանը, որով բանակին եւ պատրաստված ջոկատներին պետք է զենք տրվեր, որը պետք է օգտագործվեր խաղաղ ցուցարարների դեմ: Այս հրամանն առնվազն եղել է Պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի կողմից: Երբ նա գա, համոզված եմ՝ կասի, որ ինքը չի հորինել այդ հրամանը, այլ իրեն հրամայել է վերադասը»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր խոսելով Մարտի մեկի գործի մասին, ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է: Նա, ինչպես եւ Երեւանի կայազորի այդ ժամանակվա պետ, ՊՆ տեղակալ Յուրի Խաչատուրովը, եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի հայտնի քրեական գործով մեղադրվում են ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

«Միքայել Հարությունյանի վերադասն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր: Համոզված եմ, որ Հարությունյանը կտա այդ ցուցմունքը, այլապես իր վրա կվերցնի հիմնական կազմակերպչի մեղադրանքը: Իսկ Քոչարյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանք պետք է ընտրվի: Նա ներկայանում է որպես Ռուսաստանի աջակցությունն ունեցող մարդ: Այն մարդիկ, որոնք պետք է ցուցմունք տան, խուսափում են նրա այդ կարգավիճակից»,-համոզմունք հայտնեց Հովհաննես Իգիթյանը:

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովին, նա նշեց. «Նրա դեմ սպաներից մեկի ցուցմունքը կա, համաձայն որի՝ Խաչատուրովի հրամանով զենք են բաժանել նրանց, ովքեր իրավունք չունեին այն կրել: Որքան գիտեմ՝ Խաչատուրովն իր ցուցմունքներում ասում էր, որ պաշտպանության նախարարից է ստացել այդ հրամանը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/727595130945398/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ձեր խմբակը իսկապէս իւրայատուկ դժուարութիւն մը ունի տարրական ճշմարտախօսութեան հետ՝
    « Մարտի մեկի գործով արդեն փաստված է, որ գոյություն է ունեցել 0038 գաղտնի հրամանը,
    որով բանակին եւ պատրաստված ջոկատներին պետք է զենք տրվեր,
    որը պետք է օգտագործվեր խաղաղ ցուցարարների դեմ: »

    այսինքն, այդ հրամանը փաստում է թէ ցուցարարները խաղա՞ղ էին… այդպէ՞ս է գրուած անոր մէջ… «հրաման ունէք կրակ բանալու խաղաղ ցուցարարների դէմ», հա՞…

    որեւէ սահմա՞ն կայ հանրութիւնը մոլորեցնելու ձեր մարտավարութեանց մէջ…

    թէ որ ցուցարարները խաղաղ էին կամ ոչ, դատական լուրջ գործընթաց մը միայն կրնայ հաստատել, եւ դեռ այդպիսի ո՛չ մէկ գործընթաց չկայ

    այդ հրամանը ինքնին ուղղակիօրէն չի փաստէր, ոչինչ, այդ ուղղութեամբ… սակայն կրնայ անուղղաի փաստ մը ըլլալ, ձեր ըսածի հակառակի՛ն… թէ, եթէ պետութիւնը անհրաժեշտ նկատեց այդպիսի հրաման մը, ուրեմն ցուցարարները շատ հեռու էին խաղաղ ըլլալէ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31