Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարիամ Մանուկյան. «Եթե քրեաօլիգարխիկ կամ իշխանական կուսակցություն ես, ունես բոլոր հնարավոր լծակները»

Դեկտեմբեր 04,2018 16:06

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար ՝ առաջին կին թեկնածու Մարիամ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով կանանց դերի մասին՝ քաղաքականության մեջ, քաղաքական, ընտրական գործընթացներում, նշեց. «Նոր Հայաստանի ձեւավորման փուլում կանանց ներգրավվածությունը խիստ պարտադիր է եւ անհրաժեշտ, որովհետեւ կինը զերծ է ցանկացած տիպի բացասական երեւույթներում ընդգրկվելու միտումից, կինն ի վերջո ընտանիքի կոնցեպտի, քրիստոնեական դավանանքի եւ պատմության պաշտպանն է»:

Մարիամ Մանուկյանը հավելեց, որ այս ընտրություններին կանայք ոչ միայն պետք է ձայնի իրավունքն ունենան, այլեւ փորձեն ներգրավվածություն ցուցաբերել քաղաքական կազմակերպման մասով. «Համոզված եմ, որ կանայք կվերափոխեն Հայաստանը եւ կվերակերտեն այն իդեալները, որոնք մշտապես ունեցել ենք»:

Մեր հարցին՝ արդյոք իր կարծիքով, բոլոր ուժերը քարոզարշավն իրականացնելիս հավասար պայմաններո՞ւմ են, Մարիամ Մանուկյանը պատասխանեց. « Իհարկե՝ ոչ…Պետք է կառավարության որոշում լիներ, ինչի հնարավորությունը կար, որպեսզի սահմանափակում դրվեր քաղաքական գովազդային արշավների, չափորոշիչ սահմանվեր, որովհետեւ համատարած ֆինանսական ծախսագրումները բերում են համատարած անարդարության:

Ստացվում է՝ եթե քրեաօլիգարխիկ կամ իշխանական կուսակցություն ես, ունես բոլոր հնարավոր լծակները եւ միջոցները, իսկ եթե նորաստեղծ կուսակցություն ես, նման միջոցներ չունես, ուրեմն կընկնես հետին պլան: Այսօր ցանկացած բան՝ մեքենայի ծառայությունից մինչեւ շտաբներ, ենթադրում են մեծ ֆինանսական ծախս, էլ չեմ ասում տպագրական ծառայությունները , գովազդների պատրաստումը եւ այլն՝ աշխատանքները պատրաստելու համար»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը նշում է. «Ինչ վերաբերում է մեզ, եթե շատ ցանկանայինք, կարող էինք այդ ֆինանսական աղբյուրները գտնել մեր աջակիցների, գործընկերների, համախոհների միջոցով, բայց չգնացինք դրան»: Նրա խոսքերով, իրենք կարեւորում են ԶԼՄ-ների միջոցով իրենց խոսքը հանրությանը հասցնելը, շրջիկ շտաբների՝ մեքենաների միջոցով ընտրազանգվածի հետ շփվելը, մարդկանց հիմնախնդիրներին ծանոթանալը: Վերջիններս ստանում են նաեւ նամակների միջոցով, ու փորձելու են լուծումներ գտնել՝ անգամ եթե չհայտնվեն Ազգային ժողովում:

Թեկնածուն անդրադարձավ նաեւ իր խոսքերով, համատարած անարդարություններին եւ հեղափոխությունը՝ մենաշնորհ դարձնելուն. «Յուրաքանչյուրս եղել ենք հեղափոխության աջակիցը եւ ջատագովը, դա մեկ հոգու մենաշնորհը չէ, դա յուրաքանչյուրինն է, մասնավորապես այն լրագրողներինը, որոնք գիշերը ցերեկ էին դարձրել, ցերեկը գիշեր եւ պարբերաբար պաշտպանում էին հեղափոխության գաղափարը, որին հասավ հայրենիքը: Այդ հեղափոխությունը պահպանելու համար մենք բոլորս պետք է համախմբվենք եւ իրավական դաշտի կառուցում ունենանք, այլ ոչ թե իշխանական եւ ընդդիմադիր մենաշնորհ»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարում է, որ իրենց ընդդիմադիր հռչակածները նախկին քրեաօլիգարխիկ, թալանված երկրի մենաշնորհն են վերցրել, իսկ իշխանությունը բոլոր լծակներն ունի մարզայինից մինչեւ գյուղական համայնքներ մոբիլիզացնելու ու կազմակերպելու իր աշխատանքները, ինչը իրավական անարդարության ապացույց է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մարիամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31