Հոգեբան Սամվել Խուդոյանը դրական է գնահատում նախընտրական շրջանը. «Ներկայումս հասարակությունն ունի իրական հնարավորություն արդարության հիմունքներով ձևավորելու խորհրդարանը: Մենք կունենանք ընտիր պառլամենտ, որովհետև այս ընտրություններին մասնակցում են ինտելեկտուալները»:
Հոգեբանը գտնում է, որ ՀՀԿ-ն չի կարող հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, քանի որ ընդդիմությունն իր հետևից պետք է «մասսաներ» տանի: Եթե ՀՀԿ-ն սկսի հանդես գալ պահպանողական գաղափարախոսության հիմքերից, գուցե կարողանա հաջողություններ գրանցել. «Տեսեք՝ մինչև ՀՀԿ մուտք գործելը, Դավիթ Շահնազարյանը հասարակության կողմից ընկալվում էր որպես ինտելեկտուալ կերպար և ուներ դրական իմիջ, այսօր նրա մասին բավականին սուր քննադատություններ են հնչում: ՀՀԿ-ն պետք է ինքնամաքրվի»:
նոր վարչակարգի մոլեռանդ հաւատացեալներու քանակը նկատի ունենալով, բնաւ մի մտահոգուիք ձեր յաճախորդութեամբ…