Լրահոս
Օրվա լրահոսը

Սիփան Փաշինյանը խամրեցրել է մյուս թեկնածուների անուններով գրառումները

Դեկտեմբեր 04,2018 15:37

Տավուշի մարզի ընտրողներին ծրարներ են հանձնում, որոնք ուղարկվել են «Իմ քայլը» դաշինքի Տավուշի մարզի ռեյտինգային թեկնածու, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի կողմից: Նման նամակ ստացել է նաեւ «Առավոտի» թղթակիցը: Նամակի մեջ Ս. Փաշինյանը հայտնում է, որ ինքը ռեյտինգային թեկնածու է եւ հավելում. «Ես իմ ողջ գիտակից կայքում պայքարել եմ անարդարությունների, ամենաթողության, անպատժելիության եւ կոռուպցիայի դեմ»:

Նամակում թվարկում է մարզի հիմնախնդիրները՝ գործազրկությունը, պետական մարմինների ներկայացուցիչների անարդար վերաբերմունքը, գերազանց սովորող ուսանողների հիասթափությունը, որ չեն կարողանում իրենց գիտելիքներն օգտագործել մարզի զարգացման գործում եւ հավելում. «Գիտեմ, որ տարբեր վայրերում տեղադրված խաղային սարքերը խլում են մեր երիտասարդների աշխատանքը, նրանց ապագան»:

Նա նշել է, որ իրենք պետք է մեծ ուշադրություն դարձնեն սահմանամերձ համայնքներին, Ս. Փաշինյանը խնդրանքով դիմել է ընտրողներին, որ թույլ չտան իրենց պարտադրել, թե ում ընտրել, ընտրողներն են իրենց ձայնի տերը:

Նամակի մյուս կողմում պատկերված է քվեաթերթիկ, որի վրա «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին 3 տեղերում ընդգրկվածների անուն-ազգանուններն են, կողքին՝ թիվ 13 ընտրատարածքում այդ դաշինքի ռեյտինգային 7 թեկնածուների անուն-ազգանունները: Առաջին 6 համարների անուն-ազգանունները խամրեցված են, իսկ Ս. Փաշինյանի անվան դիմաց քվեարկության նշան է դրված:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31