«ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված 4 ժամը արդեն լրացել է, բայց ԱԺ նիստի քվորումն ապահովելու համար անհրաժեշտ 53 պատգամավոր չի գրանցվել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նիստը, որտեղ պետք է քննարկվեր պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, չկայացավ, քանի որ քվորում չկար ու պատգամավորները պետք է սպասեին 4 ժամ, մինչեւ բացակաները գային ու գրանցվեին:
Սակայն նախատեսված ժամանակը լրանալուց հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, այսօրվա նիստը համարվում է չկայացած: Նիստը կանենք վաղը ժամը 10-ին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ