Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն Են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն,
Մայոր Մանուկյան Մովսես։
Ցավակցում ենք»։
Հիշեցնենք՝ ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: