Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանը հորդորում է երկու ականջներին օղ անել՝ «Ինձ չեն կարող վախեցնել» ու Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Դեկտեմբեր 04,2018 13:29

Այսօր ՀՀԿ ցուցակով առաջադրված Դավթ Շահնազարյանը Արցախի հարցում նոր իշխանությունների վարած վտանգավոր քաղաքականության հետ կապված մի շարք հանգամանքներ ներկայացրեց ասուլիսում ու վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքն առաջնորդող Նիկոլ Փաշինյանին հրապարակային բանավեճի հրավիրեց:

Նա նախ ասաց, որ Արցախի հարցում իր քննադատություններից հետո «մանր-մունր կուսակցություններից ինչ-որ մարդիկ» կոչ են անում Արցախի հարցը չքննարկել քարոզարշավի ընթացքում. «Ավելի աբսուրդ բան ես չեմ լսել: Ինչ-որ մարդիկ իմ մոտ էլ են եկել կիսածանոթ, փաստեր չունեմ, բայց ենթադրում եմ, որ իշխանություններն են ուղարկել: Այս ամենից հետո, կարծում եմ, բոլորիդ համար վերջնականապես պարզ դարձավ, թե ինչու եմ ես ՀՀԿ-ի ցուցակում եւ նման ձեւերով, վախեցնելով, հաթաթա տալով փորձել ինձ կանգնեցնել, թող երկու ականջներին՝ կամ աջին, կամ ձախին օղ անեն, ինձ նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել, ինչ վերաբերում է ՀՀ-ի կամ Արցախի անվտանգության հարցին: Նույնը եւ իմ բոլոր գործընկերներին է վերաբերում»:

Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ եթե վարչապետը համարում է, որ այսօր իր ասած որեւէ փաստ իրականությանը չի համապատասխանում, այսօր նրան հրավիրում է բաց, հրապարակային բանավեճի. Նա ժամանակ ունի մինչեւ ժամը 18:30, Հ1-ի ուղիղ եթերում՝ իրենց դաշտում: Այսօր երեկոյան նախատեսված է, որ ես պետք է լինեմ Պետրոս Ղազարյանի հյուրը, բայց ես իրեն էլ եմ հրավիրում»:

Շահնազարյանը կոչ արեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակի անդամներին, որ հորդորեն Փաշինյանին անպայման ներկայանալ այդ բանավեճին ու կանգնել իր երեսին ասել ասելիքը. «Այդ ցուցակում առաջին համարից բացի, ուրիշ մարդիկ չկան: Եթե նա այսօր չեկավ եթերին, ինչ սկսեց ասել իրեն բնորոշ տոնով, դա բացարձակապես սուտ է լինելու: Մենք բանավեճ չենք անի, կնստենք, կզրուցենք, դուք չեք կարողանում նույնիսկ գերիների փոխանակման հարցը լուծեք…Եթե այսօր նա եթերի չեկավ, դրանով իսկ կապացուցի, որ այն, ինչ այսօր հնչել է իմ կողմից, դա բացարձակ ճշմարտություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31