Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Մալաշենկո. «Ստացվում է, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումների պատճառով պետք է վատթարանան Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները». «168 ժամ»

Դեկտեմբեր 04,2018 13:13

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը չափազանց զգուշավոր քաղաքականություն է վարում, քանի որ ռուսական խաղաքարտը Հայաստանում շատ է օգտագործվել և ազդել հանրային տրամադրությունների վրա։ Ներկայումս դա, նրա որակմամբ, ավելի վտանգավոր կարող է լինել, ուստի ՌԴ նախագահը փորձում է գոհացնել և՛ Հայաստանին, և՛ Բելառուսին։

«Չգիտեմ, թե ինչ դիրքորոշումներով 2019-ին կայանալիք նիստին կգան Հայաստանի և Բելառուսի ղեկավարները։ Շատերի կարծիքով՝ հետաձգելն աշխատում է կազմակերպության հեղինակության հաշվին։ Բայց մյուս կողմից՝ որոշումները ՀԱՊԿ-ում կայացվում են կոնսենսուսով, և պետք է կողմերին ժամանակ տալ՝ լավ մտածել իրենց որոշումը, գուցե վերանայել, քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարևոր պաշտոն է ՀԱՊԿ-ում, թեև որոշումները կայացնում են ՀԱՊԿ ղեկավարները։ Այնուամենայնիվ ես սա որակում եմ Հայաստանին ընդառաջ կատարված քայլ, քանի որ այս իրավիճակը ստեղծվել է ՀՀ իրականացրած քայլի պատճառով, և այսքան ամիսներ շարունակվում են քննարկումները, կան տարաձայնություններ, և ՌԴ նախագահը որոշում է ընտրություններից առաջ նշանակված նիստը հետաձգել։ Իսկ այդ նիստի ընթացքում կա՛մ նշանակվելու էր Բելառուսի ներկայացուցիչը, ինչը մեծ աղմուկ գուցե բարձրացներ Հայաստանում, քանի որ արդեն իսկ այդ հարցի նկատմամբ մեծ ուշադրություն կա ընդդիմության և հասարակության կողմից, կամ կրկին հետաձգվեր՝ ուղեկցվելով ավելի կոպիտ խոսակցություններով, ինչ մենք տեսանք շաբաթներ առաջ երկու երկրների միջև։

Բայց գործընկերները պետք է հասկանան, որ նման կառույցներում աշխատանքում պետք է կարևորել գործընկերային համերաշխությունը, ինչ-որ հարցերում որոշ երկրներ են զիջում, որոշ հարցերում՝ մյուսները, դրանք բնական աշխատանքային հարաբերություններ են։ Այս պաշտոնը չպետք է կռվախնձոր դառնա, հատկապես, երբ Հայաստանի թեկնածուն արդեն պաշտոնավարել է մի որոշ ժամանակ, և մյուս երկրները համաձայն չեն, որպեսզի երկրորդ թեկնածուն նշանակվի։ Ռուսաստանը դժվար իրավիճակում է, քանի որ կարծես «դատավորի» դերում է, և ցանկացած որոշում վերագրվում է Ռուսաստանին և ազդում տվյալ երկրի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա։ Ստացվում է, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումների պատճառով պետք է վատթարանան Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները։ Ուստի պետք է կոնսենսուս»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31