Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համայնքներում «կանեմ»-ներով ընտրաձայներ կորզելու նպատակով մարդկանց սրտերը շահելու նկրտումները քաղաքական ծրագրերի հետ ընդհանուր ոչինչ չունեն. «Հրապարակ»

Դեկտեմբեր 04,2018 13:04

Հայաստանը, ինչպես միշտ, այսօր էլ կանգնած չէ երկընտրանքի առջեւ։ Նա երբեք չի գնացել խոտոր ճանապարհներով, այլ նրան հաճախ խաբել են, ու իրենց նեղ շահերից ելնելով՝ նրա քաղաքական առաջնորդները նրան քարշ են տվել այդ ճանապարհներով։ Այսօր Հայաստանի բաց հասարակությունն ի վիճակի է կենսունակ պետականություն կառուցող իշխանություն ընտրել։ Հայաստանն արդեն մերժել է քաղաքական անորոշությունն ու խավարը, նա գնում է տնտեսաքաղաքական ինքնահաստատման ճանապարհով։ Մեծ հնարավորություն է ընձեռվում հանրային կյանքն ազգային մշակույթով ոգեղենացնելու։

Արդեն քիչ-քիչ, անցնցում եղանակով, օրինականացվում է նախկին իշխանությունների կողմից ստիպողաբար օլիգարխացված տնտեսական դաշտը։ Այս առումով մեր հույսը ո՛չ 3 օրվա քաղաքական անցյալ ունեցող «Սասնա ծռեր» կուսակցության, ո՛չ էլ ներդրումներ ապահովելու քրոնիկական երկունքով մեզ խաբողների վրա է։ Մինչեւ հիմա արտասահմանյան ներդրողներին խաբողներն ու գցողները Հայաստանում իշխանավորներն ու նրանց հովանավորյալներն են եղել։ Համայնքներում «կանեմ»-ներով ընտրաձայներ կորզելու նպատակով մարդկանց սրտերը շահելու նկրտումները քաղաքական ծրագրերի հետ ընդհանուր ոչինչ չունեն։

Օրեր առաջ եթերում Պետրոսը լեզուն կուլ տվեց, Վիգեն Սարգսյանն էլ Պետրոսին սաղ-սաղ կուլ տվեց՝ օգտվելով նախկին տիրոջ իրավունքից։ Ամբողջ աշխարհում ամբոխահաճո լոզունգներով նախընտրական քարոզարշավներում ժողովրդին խաբելը պետական հետամնացություն է համարվում, բացի այդ՝ մեր երկրում արդեն չկան մարդիկ, որոնք կարող են դրանով գայթակղվել։

Մարդաշատ հավաքներով Նիկոլին չեք զարմացնի։ Հարկ է նաեւ մտածել այն մասին, որ մի օր վերջապես պարզ է դառնալու ձեր ծրագրերի անիրական ու շինծու լինելը, եւ խաբված զանգվածը մի գեղեցիկ օր ձեզ է տռաս հանելու եւ ուղարկելու է ձեր երբեմնի սեղանակից ՀՀԿ-ի ծոցը։

Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Գրավիտոն» գիտական կենտրոն

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31