Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը գնդակահարել, 94-ին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին». Դավիթ Շահնազարյանը՝ Սասուն Միքայելյանին

Դեկտեմբեր 04,2018 12:50

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը, խոսելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին՝ ուշագրավ հայտարարություն արեց:

Նա ասաց՝ իրենց համար Արցախի խորհրդանիշը Սասուն Միքայելյանի մարմնում եղած մետաղի քաշն էր. «Մի ատրիբուտ էլ ունեին իրենց խորհրդանիշ, որի մասին առայժմ չեմ խոսի: Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի: Թող այդ մանրամասները ինքը մի հատ պատմի, կարող է ասում է՝ ես տեղեկություններ չունեմ: Այստեղ երկրորդ հարցն էլ կա՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Այդ դիրքերը զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, որովհետեւ բաց էր թշնամու ճանապարհը՝ մինչեւ Քարվաճառի խորքերը: Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը հետ վերադարձնելու մարտական գործողությունները, որը իրականացնում էր Ասկերանի գունդը, նրան կցված էին մի քանի այլ ստորաբաժանումներ: Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, այդ գնդի գումարտակներից մեկի հրամանատարը՝ Արշավիր Ղարամյանը»:

Շահնազարյանի կարծիքով՝ վարչապետը, որը սկսել էր իր հարձակումը ԼՂ իշխանությունների եւ գեներալների վրա, նաեւ այս երկու հերոսներին նկատի ուներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ Սասուն Միքայելյանը պատասխանել է Դավիթ Շահնազարյանի այս հարցադրումներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. manvel says:

    նույնիսկ եթե ճիշտ է ինչու հիմա?

  2. Delea says:

    Սուտ է այն էլ պոչավոր…
    Ես որպես նախկին, Էջմիածնի նախկին մոտո-հրաձգային գնդի հրամանատար գրել եմ DELEA ֆեյսբուկի էջում որտեղ խոսքը վերաբերվում էր Մոնթեի դավադիր սպանության մասին որին տեղյակ էր դաշնակ Գառնիկը թե ով է կազմակերպիչը:Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը հետ վերադարձնելու մարտական գործողությունները որը ղեկավարում էր Արշոն իր 3Օ հոգանոց ջոկատով եւ Էջմիածնի շրջանի Ակնա-լիճի գյուղի վաշտի հրամանատար՝ դաշնակ Գառնիկը իր 14 հոգանոց խմբով որին եվս թիկունքից կրակեցին եւ մահացավ տեղում: Այդ ժամանակ Էջ. գունդը դիրքավորվել էին Արշոյի վաշտի հետ միասին Աղդամի մոտակայքի նախկին բերդի շենքում:Գառնիկն արդեն սկսել էր դուրս գալ կազմակերպիչի վրա,բայց…

    Իմ կարգավիճակը պարտավորեցրել է մնալ քաղաքական զսպվածության սահմաններում, ինչն էլ հաշվի առնելով, միանշանակ ձեռնպահ եմ մնացել ինչպես քաղաքական բնույթի հայտարարություններից, այնպես էլ քաղաքական հայտարարությունների մեկնաբանություններից, մինչեվ «Անցումային փուլի արդարադատության» անցման օրը որից հետո վերջապես իմ զինվորները եւ սպայական կազմը կներկայացնի ստույգ տվյալներ:Իսկ ինչու մինչեվ հիմա չէն խոսել զուտ անվտանգությունից:

    Այս գունդը (մոտ 3ՕՕՕ կամավորներ, ՀՀ 11 նահանգներից որին ոչնչացրեց Վ. Սարգսյանն) միակն է ամբողջ ՀՀ -ում որ ոչ ոք չունի Արցախյան պատերազմի «կեղծ» մեդալները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31