«Սա չէ, որ մեզ պետք է օգնի որ շատ ձայն հավաքենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավորների այն քննադատություններին, որ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի անվան շուրջ ծավալվողը նախընտրական եւ քարոզչական բնույթ ունի:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյան, որի մասին ամիսներ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Արամ Հարությունյանն է:
Այսօր մեկնարկել է խորհրդարանի հերթական քառօրյան, որի ընթացքում պետք է քննվեր նաեւ Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Քվորումի բացակայության պատճառով սակայն նիստը չի կայանա:
Ալեն Սիմոնյանը նիստին հանրապետական պատգամավորների բացակայությունը բացատրում է այսպես՝ ակնհայտ է, որ հերթական անգամ ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը. «Ես, համենայնդեպս, որպես պատգամավոր այստեղ եմ եւ պատրաստ եմ կատարել իմ պարտականությունները»: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ավելի ճիշտ չէ՞ր միառժամանակ սպասել եւ Արամ Հարությունյանին կալանավորել մի քանի օր հետո, երբ այս խորհրդարանի լիազորությունները դադարեին եւ նրան անձեռնմխելիությունից զրկելու խնդիր չէր առաջանա, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այսինքն, արհեստականորեն ինչ-որ բա՞ն արվեր: Եթե օրենքի բնական գործընթաց է, դա պետք է արվի: Ի վերջո, որ պատգամավորի հետ կապված նման իրավիճակ ենք ունենալու, վարչապետը ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հնչեցրել էր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ուրեմն, հնարաւոր է որ իշխանութիւն մը ժողովուրդը այս աստիճան ապուշի, կատարեալ յիմարի տեղ դնէ, միաժամանակ հաւաստիացնելով որ նա ժողովուրդը խորապէս կը սիրէ ու կը յարգէ, կը մեռնի՛ նրա համար: Հայաստանի մէջ, հաստատ: Ի դէպ, նախկին վարչակարգը եթէ նոյնպէս՝ բարձր համարում չունէր ժողովուրդին հանդէպ, գոնէ ան չէր ձեւացներ էր որ զայն շատ կը սիրէ ու կը յարգէ, ծառայաբար կը խոնարհի առջեւը, եւայլն.
Եւ դեռ հայրենադարձութի՞ւն կ’ակընկալուի այդտեղ… Նոր իշխանութիւնը չուզէր այդ, որովհետեւ դուրսէն եկողին վրայ երեւի մի քիչ աւելի դժուար կը լինի բանեցնելու այս աստիճան կոշտ ու կոպիտ կեղծաւորութիւն, քաղաքական ամենացած մակարդակի մարտավարութիւններ:
Այս ջահել-ճիվելեկներու հաւաքածոն դեռ որքան ինքնահաւան կրնայ ըլլալ, դեռ ինքզինք որքան կրնայ գերագնահատել… Խեղծ Հայաստան…