Հայտարարություն
Փաստելով, որ 2018թ դեկտեմբերի 9-ին նշանակված ՀՀ ԱԺ ընտրությունները ընթանում են՝
1.Կեղծիքներով ընդունված սահմանադրության առկայությամբ և հիմքով,
2.Կեղծիքներով ընտրված ԱԺ-ի կողմից ընդունված ընտրական օրենսգրքի հիմքով,
3.Վարկաբեկված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարման ներքո:
Ելնելով այն իրողությունից, որ 2018թ դեկտեմբերի 9-ին նշանակված ԱԺ ընտրություններում քաղաքացու վստահությունն ակնկալող թեկնածուները չեն բարձրացնում քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցերը, չեն կարեւորում քաղաքացու ազատությունները եւ, ընդհանրապես չեն անդրադառնում քաղաքական առաջնային խնդիրներին՝ ազատությանը, հավասարությանը, եղբայրությանը, ինչպես նաեւ` ռուսական զորքերը դուրս բերելու, ինքնիշխանությունը վերականգնելու հարցերին, ինչպես նաև անտեսում են առաջնային կարևորության խնդիրները, այն է՝
1.Գործող սահմանադրության կասեցում և նոր սահմանադրության ընդունում,
2.Ընտրական նոր օրենսգրքի ընդունում,
3.Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորում,
4.Հայաստանի ԵՏՄ-ի կազմում մնալու նպատակահարմարություն,
5.Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում,
6.Արծվաշենի հարցի միջազգայնացում,
7.Լեռնային Ղարաբաղում ռոումինգի վերացում:
Հաշվի առնելով այդ ամենը, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չմասնակցել 2018թ դեկտեմբերի 9-ի ընտրություններին, չգնալ ընտրական տեղամասեր եւ չմասնակցել քվեարկությանը:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան (լուսանկարում)
Ձեր մտահոգությունները տեղին էր,բայց ինչպես պետք է վերացվի այդ թերությունները եթե ոչ ազգային ժողովի ընդունած օրենքներով.հետևաբար ընտրությունները պետք է կայանան և շատ բարձր մասնակցությամբ. և Ձեր բարձրացրած հարցերը կլուծվի օրենքի ուժով. այլ ճանապարհ չկա. Բոլորս դեպի ընտրություն
Եթե պատգամավորության ոչ մի թեկնածու ներկայացված ծրագրերում չի անդրադառնում այն հարցերին, որոնք ըստ Ձեզ տեղին են, ապա ի՞նչ երաշխիք ունեք, որ ընտրվելուց հետո նրանք լուծելու են այդ խնդիրները: