Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գառնիկ Հայրապետյան. «Հայաստանի քիկ-բոքսինգի ազգային ֆեդերացիան կարող է մասնակից ունենալ օլիմպիական խաղերում»

Դեկտեմբեր 04,2018 11:14

Նոյեմբերի 30-ին Տոկիոյում կայացած ՄՕԿ-ի գործադիր խորհրդի նիստում քիկ-բոքսինգը (WAKO) ճանաչվել է  ՄՕԿ-ի անդամ: Հայաստանում WAKO-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի քիկ-բոքսինգի ազգային ֆեդերացիան է նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ:

Ռուսական մամուլն այս առիթով գրում է, որ 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերում քիկ-բոքսինգը կարող է փոխարինել բռնցքամարտին: Aravot.am-ը զրուցեց Հայաստանի քիկ-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի հետ:

«WAKO-ն օլիմպիական մարզաձեւ ճանաչելու պաշտոնական նամակը ստացել եմ ՄՕԿ-ից:  Քիկ-բոքսինգի մի քանի միջազգային կազմակերպություն կա գրանցված աշխարհում, սակայն մենք հենց WAKO-ի անդամ ենք եւ միջազգային մրցումներին մասնակցում ենք հիմնականում հենց այս կազմակերպության հովանու ներքո: Անցած տարի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մեզ պաշտոնապես ճանաչեց որպես պետական մարզաձեւ: Այդ փաստաթուղթը մենք ուղարկել ենք WAKO, որը թեկուզ հենց ՄՕԿ-ի հետ իր հարաբերությունները հաստատելիս եւ գործունեությունը ծավալելիս ներկայացնում է նաեւ այդ փաստաթղթերը, թե որ երկրներում է մեր մարզաձեւը պաշտոնական գրանցում ստացել: Կարծում եմ՝ բացառված չի, որ եթե բռնցքամարտը դուրս բերվի 2020 թվականի օլիմպիական խաղերից, որոշում կայացվի այն փոխարինել քիկ-բոքսինգով: Իսկ եթե բռնցքամարտը մնա, հնարավոր է, մեր մարզաձեւին ցուցադրական ծրագրով օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ընձեռվի», – ասաց Գառնիկ Հայրապետյանը:

Մեր հարցին, թե երկու դեպքում էլ Հայաստանը կարո՞ղ է Ճապոնիայում քիկ-բոքսինգի մասնակից  ունենալ, Գառնիկ Հայրապետյանը պատասխանեց. «Այո, մի քանի լավ տղաներ ունենք, որոնք միջազգային պաշտոնական մրցումներում բարձր արդյունքներ են ցույց տալիս: Հիմա մարզաձեւի զարգացման եւ նշածս մարզիկների նախապատրաստության պայմանների բարելավման ավելի լուրջ ծրագրեր պետք է իրականացվեն: Այդ նպատակով մտադիր եմ անպայման հանդիպել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ներկայացնել մեր ծրագրերը եւ միասին  քննարկել համատեղ աշխատանքի հնարավորություններն ու մանրամասները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31