Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել է կառավարության «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

Դեկտեմբեր 04,2018 10:23

2018թ. ձմեռային զորակոչի բժշկական սպասարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկված բժիշկ-մասնագետների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են զորակոչի ընթացքում զինապարտների բժշկական փորձաքննությանը վերաբերող մի շարք հարցեր:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը կարևորել է հանձնաժողովի հանդեպ հասարակության վստահությունը` շեշտելով, որ պետք է բացառվեն կոռուպցիոն երևույթները, ինչպես նաև թույլ չտալ հնարավոր տարկետումներ` կեղծ հիվանդությունների ձևակերպման միջոցով: Միաժամանակ ոլորտի պատասխանատուն ընդգծել է, որ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների նկատմամբ ևս պետք է բարձրացնել զգոնությունը և համակողմանիորեն ուսումնասիրել բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը` համադրելով ներկայացված գանգատների հետ:

Հանձնաժողովի մասնագետները ներկայացրել են նախորդ զորակոչի ընթացքում զինապարտների առողջական վիճակի փորձաքննության գործընթացում տեղ գտած խնդիրները:

Քննարկվել է նաև կառավարության «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404 – Ն որոշման վերանայման անհրաժեշտությունը:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31