ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մոտ 40 անդամներ 19 երկրներից այս շաբաթ կժամանեն Երևան՝ դիտորդական առաքելություն անցկացնելու դեկտեմբերի 9-ին սպասվող Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առավելության հատուկ համակարգող Պետեր Օսուսկին նշել է, որ իրենց նպատակն է խորը գնահատական տալ՝ արդյոք ընտրություններն անցկացվում են համաձայն Հայաստանի ժողովրդավարական հանձնառությունների:
«Այս տարի ավելի վաղ տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները և իշխանափոխությունը մեծ կարևորություն են տալիս այս ընտրություններին, և ես ուրախ եմ, որ այժմ քաղաքական թատերաբեմը կտեղափոխվի փողոցից քվեատուփ»,- իր հերթին ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ