Այսօր Արմավիր քաղաքում Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ այս ուժից պատգամավորի թեկնածու առաջադրված Արծվիկ Մինասյանը խոսեց Արմավիրի մարզի խնդիրներից՝ ոռոգման եւ խմելու ջրի սակավությունից, բերքի մթերումից ու իրացումից:
Մինասյանը հայտարարեց՝ գյուղացիների համար պետք է ստեղծել ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, քանի որ գյուղացին միայն իր հողը մշակելով ու ստացած բերքով չի կարողանում նորմալ ապրել:
«Մենք մեր ներդրումային ծրագրերը նաեւ ներկայացնելու ենք սփյուռքին: Ունենալով հսկայական հնարավորություն, Դաշնակցությունն ի վիճակի է սփյուռքին առարկայորեն ներգրավելու զարգացման ծրագրերում: Որեւէ այլ ուժ չի տիրապետում այդ հնարավորություններին:
Մանրամասները՝ տեսանյութում
Արծվիկ Մինասյանը խոստացավ՝ Դաշնակցությունն ի վիճակի է ստեղծել մի պետություն, որտեղ յուրաքանչյուրն իր ապագան տեսնելու է:
«Հաղթանա՛կ Դաշնակցությանը, հաղթանա՛կ հայ ժողովրդին»,-ասաց Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Այ սուտասաններ անցած քսան տարում լինելով իշխանության մեջ ինչ էք արել, որ հիմա մի քանի պատգամավորով ինչ անեք. ինչ պետք է կառավարությունը կանի. ունենալով սփյուռքի աջակցությունը