ՀՀ վարչապետի 2018թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ Սամվել Ռուբենյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալ: Մինչ այդ Տավուշի մարզպետը 2 տեղակալ ուներ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Ս. Ռուբենյանը ծնվել 1985թ. հունվարի 1-ին, Հաղարծին գյուղում, 2008թ ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, մասնակցել տարբեր ծրագրերի, 2012-2013թթ. աշխատել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի օգնական, 2016-2018թթ.՝ «Սամվել Ռուբենյան» ԱՁ տնօրեն (գրավոր և բանավոր թարգմանություններ, մեդիախորհրդատվական և այլ ծառայությունների տրամադրում), 2016-2018թթ. եղել է «Էկոլոգիական իրավունք» ՀԿ գործադիր տնօրեն,2018թ.՝ այդ ՀԿ նախագահ:
Հաղարծին գյուղից մեզ հայտնեցին, որ Ս. Ռուբենյանը նախկինում միշտ աչքի է ընկել իր ընդդիմադիր, համարձակ կեցվածքով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ