Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Այն, ինչ կատարվել է, առայժմ լոկ վարչախմբի փոփոխություն է, եթե չասեմ մարդափոխություն է»

Դեկտեմբեր 03,2018 23:03

Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր Արմավիր քաղաքում էին՝ նախընտրական հանդիպման: Ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն իր ելույթում ընտրողներին կոչ արեց գնալ եւ ազնիվ, անկաշկանդ ձայնը տալ ամենքն իր ուզած ու պաշտպանած քաղաքական ուժին. «Մենք այս ընտրություններին մասնակցում ենք գիտակցությամբ, որ այս ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու: Այս շարժման միջոցով հնարավոր եղավ նոր հեռանկար բացել մեր ժողովրդի համար: Բայց այն, ինչ կատարվել է, առայժմ լոկ վարչախմբի փոփոխություն է, եթե չասեմ մարդափոխություն է: Հեղափոխությունը դեռ առջեւում է»:

Ռուստամյանն ասաց, որ հեղափոխությունը կլինի լիարժեք, երբ հասկանանք, որ ձեւավորվել է մի իշխանություն, որը շատ պարզ գիտակցում է թե մեր արտաքին, թե մեր ներքին վտանգները, թե մեր արտաքին, թե մեր ներքին մարտահրավերները. «Եվ դրա համար ունի ուժ, կարողություն, եւ հստակ ծրագրեր, որ այդ իրավիճակից դուրս բերի մեր երկիրը եւ ամեն մի հայ քաղաքացի, իսկապես զգա դրական փոփոխություններն այս փոփոխությունների:

Ըստ Ռուստամյանի, այս ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունների որակն է ցույց տալու, թե հեղափոխության  պտուղներն ինչ արագությամբ կհասնեն ամենքի տուն, եվ առաջին կարեւոր չափանիշը, որ այդ հեղափոխության պտուղներն իսկապես կհասնեն մեր օջախ, նախ այն է, որ օր օրի կզգանք բարելավվող մեր սոցիալական պայմանները:

Ռուստամյանն ասաց, որ սոցիալական պետություն ու համերաշխ հասարակություն կլինի, եթե 70-80 հազար դրամից պակաս եկամուտ ունեցող քաղաքացի չունենանք: Ռուստամյանի խոսքերով՝ ՀՅԴ-ն միշտ ունեցել է քաղաքացու կենսամակարդակը բարելավող ծրագիր, բայց դրանք տեղ չեն հասել: «Մենք գալիս ենք, որ ունենանք մեր երազած Հայաստանը, որտեղ արդարությունը որեւէ մեկի համար կասկածանք չի հարուցի: Ունենալով ներքին համերաշխություն, մենք վստահ ենք՝ կարող ենք դիմակայել արտաքին հսկայական մարտահրավերներին, որ օր-օրի տեսնում ենք մեր սահմաններին կուտակումներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուստամյանն ասաց, որ ողջ հայության ներուժը պետք է օգտագործվի, հզորացվի.Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնություն պահպանելը: Եվ այն հռետորաբանությունը, որ այդ եռամիասնությունը քանդելու ուղղությամբ է, դրանից օր առաջ պետք է հրաժարվենք, որովհետեւ այս քարոզարշավը կավարտվի, այս ամենը կմոռացվի, բայց մեր արտաքին ու ներքին մարտահրավերները չեն վերանալու, եւ պետք է ընտրեք այն քաղաքական ուժին, որը գիտի ինչպես վարվի այդ պարագայում»:

Մանրամասները ՝ տեսանյութում

««Հավատարիմ հողին ու հային» կարգախոսով էլ Դաշնակցությունը հրապարակ է եկել: Եթե միասին հավատարիմ լինենք հողին ու հային, մենք մեր ձեռք բերած 42 հազար կիլոմետր հայկական տարածքը մեծ շուքով եւ մեծ անվտանգ միջավայրում փոխանցենք մեր սերունդներին»,-իր ելույթն այս խոսքերով ամփոփեց Ռուստամյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31