Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Մենք նախանձ ազգ ենք, դա սովորական ժողովրդին չի վերաբերվում»

Դեկտեմբեր 03,2018 22:11

«Բոլորս գիտենք, որ Լոռին եղել է արդյունաբերական քաղաք, եւ բնակչության 70 տոկոսը այդ աշխատանքով է զբաղվել: Այսօր Լոռիին նայում ես, ոնց որ 1947 թվականը լինի: Բոլոր գործարաններն ավիրված ու քանդված են, աշխատանք չկա»,- այսօր քարոզարշավի շրջանակներում լոռեցիների հետ հանդիպման ժամանակ խոսքն այսպես սկսեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Խոսելով երկրում զբոսաշրջությունը զարգացնելու մասին, Ծառուկյանն առաջին հերթին անհրաժեշտություն համարեց Հայաստանին պատկանող ինքնաթիռների առկայությունը, ինչպես նաեւ գնային ցածր քաղաքականությունը. «Այսօր ասում ենք տուրիզմը զարգացնենք, զարգացնենք, բայց ո՞նց: Եթե այսօր մեր երկիրն ինքնաթիռ չունի, ո՞նց ենք տուրիզմը զարգացնելու… Այսօր այստեղից գնում ես Եգիպտոս, 2 հոգով 7 օր մնում ես, ինքնաթիռը տանում բերում, սնունդը տալիս են՝ 800 դոլար: Մենակ Երեւան գալու համար ինքնաթիռի տոմսը կլինի 800 դոլար, ո՞նց կարող ա տուրիզմը զարգանա: Մենք պետք է ունենանք ազգային պետական ինքնաթիռներ: Դա անհրաժեշտ է, այսօր մեր օդանավակայանում ինքնաթիռներ չկան, չունենք»:

Ծառուկյանը խոսեց նաեւ երկրում անվճար հիվանդանոցներ ունենալու մասին. «Մարդը չգիտի պետպատվերից կարող է օգտվել, թե ոչ: Գնում ես, ասում են հերթագրվեք, հերթագրվում գնում ես, ասում են վերջացել է: Ես ի՞նչ մեղք ունեմ, որ իմ հասանելիք գումարը վերջացել է: Ես պետք է այդ գումարի տերը լինեմ: Սիստեմը չի աշխատում, մարդիկ դժգոհ են, հիվանդանոց են գնում խնդրողի կարգավիճակում: Բայց ոչ, դա իրենց գումարն է: Պետք է ամեն մարզում ժողովրդի համար մեկ հիվանդանոց անվճար լինի, որ 24 ժամ ցանկացած բնակիչ իրավունք ունենա գնա բուժում ստանա: Ամոթից մարդիկ վիրահատության չեն գնում, ցավի մեջ մնում են: Ստուգելու համար 270.000 դրամ է պետք, իսկ մարդու  աշխատավարձը 120.000 դրամ է, թոշակը՝ 30.000 դրամ»:

Խոսելով ապագա ծրագրերի մասին, կուսակցության առաջնորդը Վանաձորում հայտարարեց, թե նախկինում իրենց թույլ չէին տալիս գործ անել եւ այդ ծրագրերը կյանքի կոչել: Իսկ հիմա այդ ծրագրերն իրականություն կդարձնի. «Առաջներում թույլ չէին տալիս ես գործ անեմ, իրենք էլ չէին անում: Բայց միշտ պատրաստ եմ եղել իմ ժողովրդի համար մի լավ բան անելու ու կազմակերպելու: Ես ինձ դրանից լավ եմ զգացել»,- ասաց Ծառուկյանն ու շարունակեց. «Մենք նախանձ ազգ ենք, դա սովորական ժողովրդին չի վերաբերվում, դա վերեւներում ա: Ասում են ինչի՞ ինքը, այ քո ցավը տանեմ, դու էլ արա, թող քեզ էլ հարգեն ու սիրեն: Համ չես անում, համ ուզում ես, որ հարգեն ու սիրեն: Ես այսօր էլ եմ ասում՝ պատրաստ եմ ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցել, որը լիարժեք իր ծրագիրն ու մոտեցումը արդյունավետ եւ օգուտ է, կառուցմանը, զարգացման ու հզորացման համար է, ես պատրաստակամ եմ իրենց հետ համագործակցել ու աշխատել: Ցանկացած խնդիր լուծվում է ծանոթությամբ, կապերով, ընկերությամբ»:

Կուսակցության առաջնորդի հետ հանդիպման էին եկել բնակիչներ Հայաստանի տարբեր համայնքներից: Մինչ Հայքի հրապարակում ընթանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը, զուգահեռ հրապարակում տեղադրված էկրանին ցուցադրվում էին նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների նախընտրական հոլովակները:

Բնակիչները Գագիկ Ծառուկյանին փոխանցեցին նաեւ նամակներ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    քանզի սովորական ժողովուրդ մեր ազգին մաս չի կազմեր… պարզ է…

    երբ որ, հազիւ ընտրութիւնները վերջանան, վարչապետի հրահանգով ՊԵԿ-ի ստուգողները գան մօտդ եւ սկսին դոլաբներդ բանալ, իրենց ասանկ, իմաստուն բաներ կը բացատրես, ակաս…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31