Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեխնիկական միջոցների կիրառմամբ կոտրելով անասնագոմի փականը՝ գողացել են Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչներից մեկի 5 հորթերը՝ նրան պատճառելով մոտ 600 հազար դրամի վնաս։ Բնակիչը դիմել էր տեղի ոստիկանություն՝ հայտնելով, որ դեկտեմբերի 2-ին ժամը 08.00-ի սահմաններում հորթերից մեկին հայտնաբերել է անասնագոմից մոտ 50 մետր հեռավորության վրա։
Բնակչի բողոքին արձագանքած օպերատիվ խումբը նրա հորթերը հայտնաբերել է դաշտի մեջտեղում՝ անասնագոմից 5 կիլոմետր հեռավորության վրա կայանած «ԳԱԶել»-ի թափքում: Ոստիկանները ենթադրյալ հանցագործին հայտնաբերել ու բերման են ենթարկել Մարալիկի փողոցներից մեկից։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, թե հորթերին գողացել է ինքը, սակայն ավտոմեքենան դաշտում թաղվել է, ինքն էլ՝թողել հեռացել է։
Ոստիկանները հորթերին վերադարձրել են տիրոջը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ