Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացում միտում է տեսնում. «Սա պետք է ծառայեցվի իշխող ուժին»

Դեկտեմբեր 03,2018 21:00

ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացում Հայ Յեղափոխական Դաշնակցության ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախընտրական ձեռագիր է  տեսնում: Այսօր այս մասին ասաց ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող Ռուստամյանը Արմավիր քաղաքում նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ՝ լրագրողների հետ զրույցում:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառելուն: Հարությունյանը մեղադրվում է 14 մլն դոլար կաշառք ստանալու համար, այն ժամանակ, երբ բնապահպանության նախարար է եղել: Վաղը պետք է ԱԺ արտահերթ նիստ գումարվի՝ Հարությունյանի հարցը քննարկելու համար:
Ռուստամյանն ասաց, որ միտում է տեսնում այս նախընտրական շրջանում նման գործընթաց սկսելը. «Այսինքն՝ որ սա դառնում է՝ պետք է ծառայեցվի իշխող ուժին: Այսքան ժամանակ նամակին սպասեցին, մի քանի օր չէի՞ն կարողանում սպասել: Մի քանի օրից ընդհանրապես պատգամավոր չէր լինելու դադարեցնելու է ու վերջանալու էր»: Ռուստամյանն ասաց, որ առանց այն էլ կարճատեւ քարոզարշավից թեկնածուներին իզուր գործից կտրել ու տանել ԱԺ՝ ճիշտ չէ:

«Փաշինյանն անընդհատ հայտարարում էր՝ կա մեկը, որ սպասում են նամակին, էսքան կարող էին նամակին սպասել, բայց մի քանի օր սպասել մյուս գործընկերներին… կտրել թողնել քարոզչությունը: Գրաֆիկ է կազմված: Դուրս է գալիս  ձախողել քարոզարշավը»: Ռուստամյանը հիշեցրեց, միասին համաձայնվել էին այս օրերին նիստ չգումարել, եւ «Ելք»-ի ղեկավարի ստորագրությունն էլ կար:

Ռուստամյանը վստահեցրեց, ՀՅԴ խմբակցության պատգամավորներն, այդուհանդերձ, կմասնակցեն այդ նիստին:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին՝ արդյոք իրավապահ մարմիններն են ծառայություն մատուցում, իշխանությանը, Ռուստամյանը պատասխանեց. «Հակառակն եմ տեսնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Դուք չեք կարձում ,որ կարող է գնալ երկրից ունենալով անձեռնամխելիություն և դա խաղեր չի այլ վտանգը կանխելու միջոց

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31