Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի ողբերգությունը տեղ է գտել մանիպուլյացիոն տեխնոլոգիաներում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2018 20:30

Օբյեկտիվ պատմական իրողությունն այն հիմքն է, որը կանխորոշում է հասարակության զարգացումը`իր քաղաքակրթական եւ հոգեւոր մղումներում: Պատմական հիշողության խեղումը դեֆորմացիան որեւէ երկրի եւ հասարակության համար ծանր հետեւանքներ է ունենում: Բնավ էլ պատահական չէ, որ «փափուկ ուժի» մեթոդով  իրականացվող պատմական հիշողության ջնջումը, դարձել են պարբերաբար վարվող «հիբրիդային» պատերազմների կարեւորագույն էլեմենտներ: Այս առումով այդ ազդեցության արդյունքների դիտարժան պատկեր է այսօր Ուկրաինայում եւ «գունավոր հեղափոխություններ» տեսած այլ երկրներում տեղի ունեցողը:

Այս ամսին այսօր «Եվրասիական փորձագիտական ակումբի» կազմակերպած  «Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը. պատմություն, փորձ եւ ողբերգության դասեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ, կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Սրան զուգահեռ, նման տեխնոլոգիաներ կիրառվում են գործնականում բոլոր այն երկրներում, որոնք այս կամ այն չափով ներգրավված են աշխարհաքաղաքական մրցակցային զարգացումներում: Նման երկրների թվում է նաեւ Հայաստանը, քանի որ հայկական հանրությունն այսօր պայմանական ասած «Եվրասիական» եւ «Արեւմտյան» աշխարհաքաղաքական ինտեգրացիոն մրցակից նախագծերի միջեւ գաղափարական եւ տեղեկատվական-հոգեբանական ճեղքվածքի մեջ է: Այս համատեքստում բավականին արդիական է Սպիտակի երկրաշարժի հերթական տարելիցի առիթով քննարկման անցկացումը, առավել եւս, որ անգամ այս ողբերգությունը տեղ է գտել «պատմական քաղաքականության» մանիպուլյացիոն տեխնոլոգիաներում, թե երկրաշարժը արհեստական էր եւ դա արել են, բնականաբար, խորհրդային զինված ուժերը: Սակայն վերադառնանք 30 տարվա վաղեմության սարսափելի օրերին եւ ներկայացնենք որոշ հավաստի փաստեր, իրադարձություններ եւ թվեր, որոնք արժանի են հիշատակման»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Բանախոսը հիշեց, որ Սպիտակում տեղի ունեցած ողբերգությունից երեք օր անց Խորհրդային միությունում սգո օր հայտարարվեց: «Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացումը միջազգային մասշտաբ ուներ` նման բան առաջին անգամ էր Խորհրդային միության պատմության մեջ: Միխայիլ Գորբաչովը տեղեկանալով ողբերգության մասին, ընդհատեց միջազգային այցն ու ժամանեց Հայկական ԽՍՀ: Նա միանգամից մարդասիրական օգնություն խնդրեց գրեթե բոլոր արտասահմանյան երկրներից»,- ասաց Գագիկ Հարությունյանը`հավելելով, որ երկրաշարժի հետեւանքների վերացմանը մասնակցում էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բելգիան, Իսրայելը, Նորվեգիան եւ էլի 107 երկիր: 1989 թվականի մայիսի 10-ի դրությամբ Հայկական ԽՍՀ-ն ավելի քան 110 երկրից ավելի քան 550 միլիոն դոլարի օգնություն էր ստացել. Իտալիա` 94,8 միլիոն դոլար, ԳԴՀ` 84,2 միլիոն, ԱՄՆ` 41,6 միլիոն, Մեծ Բրիտանիա` 38 միլիոն, Չեխոսլովակիա` 34,5 միլիոն, Ֆրանսիա` 27,8 միլիոն եւ այլն: Հայաստանում փրկարարական աշխատանքներին մասնակցող օտարերկրյա մասնագետների քանակն անցնում էր 3,6 հազարից, այդ թվում էին 1500 փրկարար, 500 բժիշկ, աշխարհի 16 երկրից: Սակայն, թեեւ արեւմտյան երկրների էական օգնությանը, փրկարարական եւ վերականգնողական աշխատանքների հիմնական բեռը ընկավ ԽՍՀՄ շրջանների ուսերին: Ողբերգության հետեւանքների վերացման հանձնաժողովի ղեկավարը ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովն էր, որը իրեն դրսեւորեց տաղանդավոր կազմակերպչի եւ նրբանկատ որակներով. «Նա, առանց չափազանցության, օգտվում էր ողջ ժողովրդի սիրուց եւ հարգանքից եւ իրավամբ համարվում է Հայաստանի ազգային հերոս»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքին առանձին անդրադարձավ Շիրակի պետհամալսարանի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Ասոյանը: Նա մանրամասն հիշեց այն ամենն ինչի ականատեսն էր եղել այդ օրը: Խոսեց այն մասին, թե երկրաշարժ վերապրած մարդիկ ինչպիսի կամքի ուժ գտան իրենց մեջ`ապրելու, ուսանելու, զարգանալու եւ զարգացնելու:

Այլ մանրամասները`տեսանյութում

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արա Մանվելյանն էլ ներկայացրեց աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի այդ օրերի արածը: Եվ չնայած այդ օրերին ներդրված հսկայական ջանքերին, ցայսօր հնարավոր չի եղել վերակառուցել եւ հաղթահարել երկրաշարժի հետեւանքները: Թե ինչո՞ւ`բանախոսը համամիտ է Նիկոլայ Ռիժկովի այն կարծիքի հետ, որ այդ ամենն ավելի արագ եւ հեշտ հնարավոր կլիներ անել, եթե Խորհրդային միությունը չփլուզվեր. Գուցե ոչ երեք տարում, ինչպես այն ժամանակ էր նախատեսվում, գուցե եվս երկու տարի պահանջվեր, բայց նախատեսվածի «առյուծի բաժինը»  կիրականացվեր:

Արա Մանվելյանի կարծիքով, ի դեպ, 1987-ի երկրաշարժի շատ զոհերի պատճառն այն էր, որ Հայաստանի այդ շրջաններում սեյսմակայունությունն 9 բալից իջեցվել էր 7-ի, որպեսզի թույլատրվի բարձրահարկ շենք-շինություններ կառուցումը, մարդիկ էլ իրենց հերթին էին կից կառույցներ կառուցել, որոնք թուլացրել էին շենքերի հիմքերը:

Սպիտակի երկրաշարժի «մանիպուլյացիոն» ասպեկտներին անդրադարձավ «Նորավանք» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արա Մարջանյանը`ներկայացնելով դրանց անդրադարձը`Հայաստանում հակառուսական տրամադրությունների զարգացման առումով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31