Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը տեղյակ է, թե ովքեր կարող են ընտրակաշառք բաժանել. Վալերիյ Օսիպյանը Վանաձորում էր

Դեկտեմբեր 03,2018 20:15

Այսօր Վանաձորում էր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Կառույցի ղեկավարի հետ հանդիպում էր նախատեսված ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ ոստիկանության համակարգի աշխատակիցների հետ: Հանդիպման նպատակն էր կանխել նախընտրական եւ հետընտրական շրջանում հնարավոր խախտումներն ու հանցագործությունները:

Հանդիպումների ավարտից հետո Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում նախ տեղեկացրեց, որ աշխատակիցներին եւս մեկ անգամ հորդորել է չխոչընդոտել եւ անտեղի չսահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը: Ապա` խոսեց մարզային այցելությունների մասին, նշելով, որ արդեն իսկ իրենց լուրեր են հասել ենթադրյալ ընտրակաշառքների մասին. «Խոսակցություններ կան, որ կարող է ընտրակաշառքներ ու ընտրակեղծիքներ լինեն, ավելորդ չհամարեցինք, որպեսզի տեղեկացված լինելով ահազանգեն մեզ, որ մենք անմիջապես արձագանքենք: Ճիշտ է, ոստիկանությունը տիրապետում է, մենք գիտենք, թե ո՞վ կարող է զբաղվել, եւ ովքե՞ր են նախկինում զբաղվել: Մենք դա պահում ենք ուշադրության կենտրոնում»:

Օսիպյանը մտահոգություն հայտնեց, որ իր մարզային այցելությունները որոշ կուսակցություններ փորձում են քաղաքականացնել. «Վստահեցնում եմ ձեզ, որ մենք ո՛չ երեկ, ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը չենք զբաղվելու քաղաքականությունով, մենք ապաքաղաքականացված կառույց ենք»,- ասաց ոստիկանապետն ու պարզաբանեց Aravot.am-ի այն հարցը, թե ո՞րն է եղել պատճառը, որ դեկտեմբերի 1-ին Վանաձորում 40 անձ տարվել է ոստիկանության բաժին. «Ես տեղեկացված եմ, պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարվում , դա  միշտ եղել է եւ կլինի: Ոստիկանության տեսադաշտում կան այնպիսի անձիք, որոնք իրենց վարքագծով էլ ավելի ակտիվ են, եւ կանխարգելելու համար ոստիկանությունը համապատասխան բացատրական աշխատանքներ է տանում նրանց հետ»:

Օսիպյանն ասում է, որ իր եւ ոստիկանության աշխատակիցների առջեւ խնդիր է դրված, իրենք խախտումների նկատմամբ հանդուրժող չեն լինելու. «Մեզ համար կարեւոր չէ, թե ինքը, ո՞ր կուսակցության պատկանելիություն ունի, նրա գրպանի ֆինանսական կարողությունը, նրա փողոցի կամ տան հեղինակություն լինելը: ՀՀ վարչապետն իմ ու ոստիկանության առջեւ խնդիր է դրել, որը մենք պետք է լուծենք եւ բոլոր թեկնածուների ու կուսակցությունների համար ապահովենք օրենքին հավասար լինելը: Առավել եւս անթույլատրելի եմ համարում այդ կրիմինալ գաղափարը: Մեր հասարակության մեջ կրիմինալը տեղ չունի… եթե որեւէ մեկը կփորձի զբաղվի այլ բաներով, կարժանանա ամենախիստ մոտեցմանը, այստեղ մենք հանդուրժող եւ ներողամիտ չենք լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31