Դեսպանատան մամլո ծառայության մեկնաբանությունը
Ուշադրություն դարձրեցինք ք. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ, հայկական մի շարք ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներին:
Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ “ճչացող” վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ:
Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան
մամուլի ծառայություն