Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն կուսակցությունները, որոնք չեն կարող 0,1 տոկոս անգամ հաղթահարել, թրոլինգով են զբաղված». ՄԵՆՔ-ի թեկնածու

Դեկտեմբեր 03,2018 18:11

ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Հռիփսիմե Առաքելյանը «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին հորդորեց գիծ չքաշել հին ու նոր քաղաքական ուժերի միջև:

Հռիփսիմե Առաքելյանը հիշեցրեց 2015-ը ու փաստեց, այդ տարվանից հետո ԲՀԿ-ն նախկին իշխանությունների հետ կոալիցիա չի կազմել. «Ուստի այդպես կարմիր գծով ասել՝ սրանք հին են, սրանք նոր, ճիշտ չէ: Հին կուսակցության պարագայում առավելությունն այն է, որ  կա արդեն քաղաքական թրծվածություն և փորձառություն, և այդ ընթացքում առաջ են եկել քաղաքական լիդերներ, որոնք ունեն արդեն 12 տարվա քաղական գործունեություն օրենսդիրում և գործադիրում: ԲՀԿ-ի՝ ոչ միայն առաջին տասնյակը, այլև ընդգրկված շատ թեկնածուներ քաղաքականապես հարուստ մարդիկ են, նույնը նաև մեր ռեյտինգային թեկնածուները: Նոր իրողություններում մենք պետք է զարկ տանք պրոֆեսիոնալների»:

Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ քաղաքական հեղափոխություն եղել է վերնաշենքում, բայց քաղաքական համակարգը չի փոխվել: Ըստ նրա՝ երկրում կա կուտակված փող, մեզ ներդրումներ պետք չեն: Նա հավելեց. «Ենթադրենք երկիրը ներդրում չի ունենալու դրսից, երկիրը չի՞ զարգանալու»:

Հռիփսիմե Առաքելյանը պնդեց՝ տնտեսական հեղափոխություն պետք է լինի երկրում: Լևոն Շիրինյանը պնդեց իր տեսակետը՝ մեզ ներդրումներ պետք չեն:

ՄԵՆՔ դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սարգսյանն արձագանքեց. «Գոյություն ունի պետություն և պետության մասին քաղաքական ու մշակութային լեգենդ, որը գրքերում է: Երկիրը, որը չի բերում դրսից ներդրում, ինքն ուղղակի ֆիկցիա է, հեգելյան՝ ստորակետներով գրված նախադասություն»:

Լևոն Շիրինյանը հակադարձեց՝ երկիրը քրեաօլիգարխիայից մաքրեք, ներդրումներ պետք էլ չեն: Գրեթե առանց ներդրումների Հարավային Կորեան դարձել է Հարավային Կորեա»:

Այս առիթով Կարեն Սարգսյանը կարծիք հայտնեց. «Այն կուսակցությունները, որոնք շատ մեծ դժվարությամբ կկարողանան 0,1 տոկոս հավաքել, թրոլինգով են զբաղված: Դա ինտերնետային նոր լեզուն է: Այսինքն՝ դուրս գալ ու հայտարարել, որ ՀՀ-ին արտաքին ուղիղ ներդրումներ պետք չեն, որ կարող ենք բազալտի թել արտադրել և այլն, չի կարելի»:

Հռիփսիմե Առաքելյանը նաև ահազանգեց՝ իրենց կուսակցության պաստառները Նոր Նորքի 9-րդ զանգվածում ամբողջությամբ պատռված են եղել եւ փակցված են եղել այլ պաստառներ:

Այդ փաստը նա բնութագրեց որպես  ճղճիմ ու մանր դրսեւորում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31