Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում պարզում են, թե ինչից են սատկել «ՀիմնաՏավուշի» 19 կովերը

Դեկտեմբեր 03,2018 17:30

Լուսաձոր գյուղից տեղեկացանք, որ այս տարվա սեպտեմբերին սատկել են «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձոր գյուղում գտնվող անասնապահական ֆերմայի 19 կով: Զանգահարեցինք «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի փոխտնօրեն Տիգրան Տոնոյանին, որը չժխտելով կովերի անկումը, ասաց, որ նմուշներ են ուղարկվել Փարիզ, որպեսզի հետազոտությամբ պարզվի կովերի սատկելու պատճառը:

Նրան հարցրինք՝ ճի՞շտ է, որ Լուսաձորի ֆերմայի կովերը թերսնված, հյուծված վիճակում են, նա ասաց՝ ոչ:

Լուսաձոր գյուղում կատակով ասում են, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի անունը փոխել են, այն դարձել է «ՀիմնաԵրեւան», նկատի ունենալով, որ հիմնադրամում մայրաքաղաքի բնակիչներն են ղեկավարները:

Նախկինում հայտնել ենք 2016թ. հուլիսին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի տարածքում 3,5 տոննա պանիր հորելու եւ այն մասին, որ Սուրեն Գեւորգյանը լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն, «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, վերջինիս կին Հասմիկ Գեւորգյանը «ԷկոՏավուշ» ՍՊԸ տնօրենն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31