Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ տեղի համար լուրջ պայքար է ընթանալու. ովքե՞ր կանցնեն խորհրդարան. Ահարոն Ադիբեկյան

Դեկտեմբեր 03,2018 16:50

«Շարքային ընտրողը ծրագրային դրույթներին շատ ուշադրություն չի դարձնում: Կան ընդհանուր խնդիրներ, որոնք հուզում են հանրությանը՝ սոցիալական հարցեր, Արցախի հարց, բայց այստեղ էլ շատ կարևոր է՝ ով է այդ հարցերը բարձրացնում, ոչ թե ինչ է ասում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Վերջինիս խոսքով՝ փողոցային ժողովրդավարությունն իրեն սպառել է. «Օրը ցերեկով, երբ մտնում են բակերն ու խնդրում իրենց ընտրել, տներում լինում են հիմնականում մեծահասակներն ու հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք ընտրությանը հաճախ չեն մասնակցում, հետևաբար այդ քարոզարշավն իրենից դատարկ խոսակցություններ է հիշեցնում: Եվ կա արիստոկրատ-դահլիճային քարոզարշավի տարբերակը, որը ՀՀԿ-ն է իրականացնում, փողոց դուրս չի գալիս, որովհետև «փողոցային» չէ»:

Խոսելով քաղաքական ուժերի խորհրդարան անցնելու շանսերից՝ սոցիոլոգը նշեց. «Մեր պատմության մեջ այս ընտրությունները բացառիկ են լինելու: Ընտրողը չի տարանջատում ընդդիմություն-իշխանություն: Այս ամենով հանդերձ, անցողիկ շեմը բնականաբար կհաղթահարի «Իմ քայլ»-ը դաշինքը, որովհետև գալիս է հեղափոխության ալիքի վրա: Երկրորդ տեղում կլինի կամ ԲՀԿ-ն, կամ ՀՀԿ-ն կամ էլ Մենք-ը, որովհետև ունեն դեմքեր, որոնք հայտնի են հանրության աչքում»:

Ըստ Ադիբեկյանի՝ նոր ուժերը խորհրդարան անցնելու շանս չունեն:

Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31